Անգլերենի մրցույթ 2025
«Հայաստանում եվրոպական դպրոց հիմնադրամը» կազմակերպեց երկու փուլից բաղկացած միջոցառում՝ «Անգլերենի մրցույթ 2025»
1-ին փուլ՝ Գրավորաշխատանք — նոյեմբերի 7
2-րդ փուլ՝ Հանրային խոսք — նոյեմբերի 28
Մրցույթի շրջանակում 6–9-րդ դասարանների սովորողները մրցեցին երկու տարբեր անվանակարգերում․
- 6–7-րդ դասարաններ․ գրել կարճ պատմվածք՝ տրված նախաբանի հիման վրա և ներկայացնել։
- 8–9-րդ դասարաններ․ գրել թեմատիկ էսսե և ներկայացնել։
Սովորողների պատրաստվածությունը խթանելու նպատակով կազմակերպվել էր վերապատրաստման երկու դասընթաց, ինչը հնարավորություն տվեցին մասնակիցներին՝ զարգացնելու իրենց գրավոր և բանավոր խոսքի հմտությունները։
Միջոցառման ընթացքում զարգացան IB սովորողի պրոֆիլի մի շարք հատկանիշներ՝
- Thinker (Մտածող) – վերլուծեցին հարցերը և առաջարկեցին տրամաբանական պատմություններ/դիտարկումներ,
- Communicator (Հաղորդակցվող) – պատմություններում և էսսեներում հստակ արտահայտեցին իրենց գաղափարները,
- Principled (Արժեհամակարգի կրողներ) – ցուցաբերեցին ազնվություն, պատասխանատվություն և հարգանք,
- Inquirer (Հետազոտող) – դիտարկեցին յուրաքանչյուր հարց հետաքրքրությամբ և բաց մտածողությամբ։
- Risk taker (Խիզախ) – հանրության առաջ ներկայացրին իրենց պատմություններն ու էսսեները
Մրցույթին մասնակցեցին սովորողներ «Հայաստանում եվրոպական վարժարան հիմնադրամից», «Ավետիսյան դպրոցից», «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից», «Ուսմունք դպրոցից» և «Ալեքսանդր Պուշկինի անվան № 8 դպրոցից»։
«Հայաստանում եվրոպական վարժարան հիմնադրամը», «Ալեքսանդր Պուշկինի անվան № 8 դպրոցը» և «Ուսմունք դպրոցը» հանդես եկան լավագույն արդյունքներով՝ ցուցադրելով բարձր՝ գրավոր, ստեղծագործական և հանրային խոսքի հմտություններ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դպրոցներին ակտիվ մասնակցության համար և շնորհավորում ենք մեր հաղթողներին։ Նման միջոցառումները մեկ անգամ ևս հաստատում են մեր առաքելությունը՝ ձևավորել մտածող, գիտելիքով զինված և միջազգային մտածողությամբ սովորողներ, որոնք պատրաստ են նշանակալի ներդրում ունենալ իրենց համայնքներում։






