Back

Դիմելու փուլերը

Ընդունելությունն իրականացվում է 3 փուլով՝

դիմումի լրացում ծնողի կողմից,

2-4 առարկաների թեստավորում
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ 3 ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ (ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ-ՀԱՅԵՐԵՆ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ, ԱՆԳԼԵՐԵՆ)

հանդիպում հոգեբանի(հատուկ մանկավարժի) հետ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Դասընթացների կազմակերպում՝ ըստ Ժամանակացույցի

1-5-րդ դասարան

9:00-17:50՝ հիմնական դասեր,
13:45-14:30՝ հանգստի ժամ՝ ուսուցիչների հսկողությամբ (ծրագրում՝ զվարճանք և խաղեր, մարմնամարզություն, ազգային պար)

6-8-րդ դասարան

09:00-14:25
՝ հիմնական դասեր,
14:25-15:10՝ հանգստի ժամ՝ ուսուցիչների հսկողությամբ (ծրագրում՝  զվարճանք և խաղեր, մարմնամարզություն, ազգային պար),
15:15-17:40՝ նյութի ամրապնդման դաս՝ ըստ առարկայական ուսուցիչների

9-րդ դասարան

09:00-16:40՝ հիմնական դասեր՝ ըստ նպատակային առարկաների

14:25-15:15՝ հանգստի/սննդի ժամ

Հիմնական ուսումնական ծրագիր

Դպրոցն ունի միջազգային հավատարմագրում ARRAY GLOBAL ORGANIZATION-ի կողմից:

Համագործակցում է միջազգային բրիտանական PEARSON հարթակի հետ,  իրականացնում է Մաթեմատիկա, Գիտություն և Ֆիզկուլտուրա առարկաների դասավանդումն  անգլերենով՝  սկսած 1-ին դասարանից:

ԶԵՂՉԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Դասարանում սովորողների գերազանցելի թիվը 16-20 աշակերտ է՝ կախված դասարանից։

Եվրոպական դպրոցի սովորողները համապատասխանում են աշակերտի համար սահմանված հետևյալ պրոֆիլի կետերին՝

  • Հետազոտողներ

  • Մտածողներ

  • Գիտակներ

  • Հավասարակշռվածներ

  • Բաց մտածողություն ունեցողներ

  • Հաղորդակիցներ

  • Համարձակներ

  • Հոգատարներ

  • Սկզբունքայիններ

  • Ինքնավերլուծողներ

Հաճախ տրվող հարցեր (FAQ)

Ի՞նչ կրթական ծրագիր է իրականացնում Եվրոպական դպրոցը:

Եվրոպական դպրոցում իրականացվում է հանրակրթական օրինակելի ուսումնական ծրագիր՝ համակցված միջազգային բաղադրիչներով։ Ուսումնական գործընթացում ներառված են նաև միջազգային հարթակներով դասավանդվող առարկաներ (6-9-րդ դասարաններում՝ անգլերենով).

  • Abacus (Math in English)

  • Science

  • Drama (Performing Arts)

  • ICT and Design

Այո՛։ Դպրոցը հանդիսանում է IB PYP (International Baccalaureate Primary Years Programme) թեկնածու դպրոց։ Բացի այդ, դպրոցն ունի ամերիկյան հավատարմագրում՝ ARRAY Global միջազգային կազմակերպության կողմից։

Դպրոցն իրականացնում է կրթություն 1-ից մինչև 9-րդ դասարանների համար։

Դասարաններում սովորողների առավելագույն քանակը սահմանված է 16-20 սովորող՝ կախված դասարանից։ Սա հնարավորություն է տալիս ապահովել անհատական մոտեցում և արդյունավետ ուսուցում յուրաքանչյուր աշակերտի համար։

Դպրոցը գործում է ամեն օր՝ 08:30-ից մինչև 18:00։

Ուսումնական գործընթացը հարմարեցված է ըստ տարիքային խմբերի.

  • 1-5-րդ դասարաններ. 09:00-18:00 (ուսումնական պարապմունքներ), 13:45-14:30 (հանգստի ժամ՝ դասվարի ուղեկցությամբ։ Ծրագրում ներառված են՝ ժամանցային-լիցքաթափող խաղեր, մարմնամարզություն և ազգային պարեր)։

  • 6-8-րդ դասարաններ. 09:00-14:30 (ուսումնական պարապմունքներ), 14:30-15:20 (հանգստի ժամ), 15:20-18:00 (թիրախային առարկաների նյութի ամրապնդման դաս՝ առարկայական ուսուցիչների ուղեկցությամբ

  • 9-րդ հոսքային դասարաններ. 09:00-16:40 (հիմնական դասեր՝ ըստ թիրախային առարկաների)։

Երկարօրյա ծրագիրն ապահովում է երեխայի արդյունավետ և հագեցած առօրյան.

  • նյութի ամրապնդման դաս,

  • հանգստի և լիցքաթափման ժամեր,

  • ժամանցային և զարգացնող խաղեր,

  • մարմնամարզություն և ազգային պարեր,

  • դասվարի և առարկայական ուսուցիչների մշտական ուղեկցություն։

Այո՛։ Դպրոցում կազմակերպվում է 3-անգամյա, տեղում պատրաստվող թարմ և առողջարար սնունդ։

Ընդունելությունն իրականացվում է 3 պարզ փուլով.

  1. Դիմում-հայտի լրացում ծնողի կողմից։

  2. Թեստավորում 3-4 առարկայից (մայրենի, մաթեմատիկա, անգլերեն, ռուսերեն՝ ըստ տարիքային խմբի)։

  3. Հանդիպում դպրոցի հոգեբանի հետ։

Այո՛, դպրոցում գործում է ճկուն զեղչային համակարգ.

  • 2 նոր ընդունվող երեխայի դեպքում. տարիքով փոքր երեխան ստանում է 15% զեղչ։

  • 3 և ավել նոր ընդունվող երեխաների դեպքում. երկրորդ (փոքր) երեխային՝ 15%, երրորդ և հաջորդ երեխաներին՝ 20% զեղչ։

  • Եվրոպական նախակրթարանից դպրոց տեղափոխվողներին. տրամադրվում է 15% զեղչ։

  • Մինչև 2025-2026 ուստարին ընդունվածների քույր-եղբայրների համար. տրամադրվում է 10% զեղչ և՛ գործող աշակերտին, և՛ նոր ընդունվող երեխային:

Այո՛, դպրոցն առաջարկում է ապահով տրանսպորտային ծառայություն՝ միակողմանի կամ երկկողմանի տեղափոխման տարբերակներով։

Եվրոպական դպրոցը համադրում է բոլոր այն կարևոր պայմանները, որոնք անհրաժեշտ են երեխայի ներդաշնակ զարգացման համար.

  • միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն,

  • անհատական մոտեցում և փոքր դասարաններ,

  • անվտանգ և հոգատար միջավայր,

  • բազմալեզու ուսուցում,

  • արդյունավետ երկարօրյա զարգացնող ծրագիր,

  • ժամանակակից և արժեքահեն կրթական մոտեցումներ։

Շնորհակալություն վստահության համար։ Սիրով կսպասենք Ձեզ Եվրոպական դպրոցում։

  • Հասցե՝ Դ. Անհաղթ 10/3

  • Հեռախոսահամար՝ 091 04 66 85

Ինչպե՞ս դիմել:

Երևան, Հայաստան Դավիթ Անհաղթ 10/3
+374 91 04 66 85
[email protected]