Անգլերենի օլիմպիադա
Անգլերենի ամենամյա օլիմպիադան, որը կազմակերպվում է Օտար լեզուների ամբիոնի կողմից, երկար սպասված միջոցառում է 5-րդ և 6-րդ դասարանում սովորող առաջադեմ երեխաների համար։ Այս մրցույթը հանդիսանում է մարտահրավեր՝ ներկայացնելու անգլերենի իմացության մակարդակը բազմապիսի առաջադրանքների միջոցով՝ ներառյալ քերականական վարժություններ, բանավոր քուիզներ, ընթերցանության կարողություն և ստեղծագործ գրավոր աշխատանքներ։ Օլիմիպիադան նպատակ ունի սերմանելու սեր դեպի անգլերենը՝ խրախուսելով ակադեմիական գերազանցությունը և առողջ մրցակցությունը։ Մասնակիցները հնարավորություն ունեն՝ ցուցադրելու լեզվաբանական հմտությունները, քննադատական մտածողությունը և ստեղծագործ միտքը աջակցող և խթանող միջավայրում։ Հաղթողները պարգևատրվում են հավաստագրերով և նվերներով, որոնք ընդգծում են նրանց ձեռքբերումները և քաջալերում հետագա աճը լեզվական ճամփորդություններում։
Պրոֆիլի հիմնական կետերի զարգացում միջոցառման շրջանակում՝
- Քննատական մտածողություն
- Հետազոտական հմտություն
- Անհատական ուսումնառություն
- Թվային հետազոտություն
- Գլոբալ մտածելակերպ