Back

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2025

Նոյեմբերի 10-ին Եվրոպական դպրոցում տիրում էր հետաքրքրությամբ, ստեղծագործությամբ և բացահայտումներով լի մթնոլորտ․ գիտությունը այդ օրը ներկայացվեց այնպես, որ սովորողները կարողացան այն զգալ, ուսումնասիրել և հասկանալ սեփական փորձով։ Միջոցառումը օրինակելի դրվագ էր հետազոտական ուսուցման մշակույթի, որտեղ դիտարկումը, փորձարարությունը և համագործակցությունը դարձան ուսումնական գործընթացի հիմնական բաղադրիչներ։

Մանկապարտեզից մինչև 9-րդ դասարան սովորողները կատարեցին փորձեր, ստեղծեցին գիտական մոդելներ, ուսումնասիրեցին բնական երևույթները և ներկայացրին սեփական դիտարկումները։ Նրանց ներգրավվածությունը և ոգևորությունը արտացոլում էին IB Ուսանողի Պրոֆիլի կարևոր հատկանիշներ.

  • Inquirer (Հետազոտող) — հարցեր տալ, փորձել, բացահայտել և հետաքրքրվել երևույթներով,
  • Thinker (Մտածող) — վերլուծել արդյունքները, ձևակերպել եզրահանգումներ, կիրառել ստեղծագործ մոտեցումներ,
  • Communicator (Հաղորդակից) — ներկայացնել իրենց հայտնագործությունները, բացատրել գործընթացները մյուս սովորողներին,
  • Risk-taker / Courageous (Խիզախ) — փորձել նոր մեթոդներ, չվախենալ սխալներից և ընդունել գիտական գործընթացի փորձարարական բնույթը։

Օրը նպաստեց նաև կարևոր ATL հմտությունների զարգացմանը՝ համագործակցության, ռեֆլեքսիայի, պլանավորման և գիտելիքը գործնականում կիրառելու կարողության։

Գիտության օրը դարձավ ուրախությամբ և ներշնչումով լի միջոցառում, որը միավորեց դպրոցական համայնքը և հիշեցրեց, որ գիտությունը միայն առարկա չէ․ այն աշխարհը հասկանալու, երևակայությունը զարգացնելու և նոր հնարավորություններ տեսնելու ճանապարհ է։