Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր
Մեր դպրոցը hպարտությամբ նշեց Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը՝ հետաքրքիր և հետազոտական ծրագրով, որը մեծարեց այն կանանց, ովքեր իրենց գիտական ներդրումներով թողել են անկրկնելի հետք մարդկության պատմության մեջ։
Տոնակատարությունը համադրեց ստեղծարարությունը, խնդիրների լուծման մոտեցումները և հետազոտությունը՝ հնարավորություն տալով սովորողներին տարբեր դիտանկյուններից ուսումնասիրել գիտությունը։ Ավագ սովորողները կազմակերպեցին փորձարարական ներկայացում՝ ցուցադրելով կարևորագույն գիտական հայտնագործություններից մի քանիսը, իսկ կրտսերները հետաքրքրությամբ հետևում էին և հնչեցնում իրենց մտահոգ ու խելացի հարցերը։
Բացի այդ, կրտսեր սովորողները ներգրավվեցին հետազոտական աշխատանք և շարադրություն գրելու աշխատանքներում՝ խորացնելով իրենց պատկերացումները կանանց ներդրման մասին գիտության մեջ։ Նրանցից մեկը ներկայացրեց իր աշխատանքը որպես ռեպորտաժ՝ ընդգծելով հաղորդակցման, վերլուծական ու քննադատական մտածողության հմտությունները։
Պրոֆիլի կետերի զարգացում․
- Հարցասերներ
- Մտածողներ
- Հաղորդակցվողներ
- Սկզբունքային