Back

Գոհունակության օրվա տոնական միջոցառում Եվրոպական դպրոցում

Նոյեմբերի 27-ին Եվրոպական դպրոցում անցկացվեց Գոհունակության օրվա մեր ամենամյա միջոցառումը, որը միավորեց դպրոցական համայնքը՝ շնորհակալության, ընտանեկան արժեքների և տատիկ-պապիկների ու ծնողների կարևոր դերը գնահատելու շուրջ։ Միջոցառումը ձևավորեց ջերմ, հոգատար և համախմբող միջավայր, որտեղ սովորողները հնարավորություն ունեցան արտահայտել իրենց գնահատանքը ամենամոտ մարդկանց։

Չորրորդ դասարանի սովորողները ներկայացան արտահայտչական ասմունքներով, երաժշտական կատարումներով և անձնական շնորհակալական խոսքերով՝ ցուցադրելով ոչ միայն ստեղծագործական հմտություններ, այլ նաև զուգահեռ զարգացվող զգացմունքային հասունություն և հաղորդակցական կարողություններ։ Նրանց ելույթները բացահայտեցին IB ուսանողի պրոֆիլի մի շարք կարևոր հատկանիշներ.

  • Caring (Հոգատար) – կարողություն գնահատելու և սիրով արտահայտելու շնորհակալությունը,
  • Communicator (Հաղորդակից) – մտքերն ու զգացմունքները տարբեր ձևերով փոխանցելու հմտություն,
  • Balanced (Հավասարակշռված) – ընտանեկան կապերի և հոգեբանական բարեկեցության կարևորության գիտակցում,
  • Open-minded (Տարածական մտածողություն) – հարգանք տարբեր ընտանեկան փորձառությունների և արժեքների նկատմամբ։

Միջոցառումը նպաստեց նաև սոցիալական և զգացմունքային ATL հմտությունների ձևավորմանը՝ ամրապնդելով բանավոր ինքնարտահայտումը, էմպատիան, համագործակցությունը և մտորելու կարողությունը։

Գոհունակության օրը դարձավ հիշեցում այն մասին, թե որքան արժեքավոր է շնորհակալ լինել մարդկանց, ովքեր աջակցում են մեզ, և պահերին, որոնք հարստացնում են մեր կյանքի ընթացքը։ Շնորհակալություն մեր բոլոր ընտանիքներին և հյուրերին, ովքեր իրենց մասնակցությամբ դարձրել են օրը առանձնահատուկ և հիշարժան։