Back

Եղևնու Զարդարման Տոնական Միջոցառում 2025

Եվրոպական դպրոցում անցկացված միջոցառումը միավորեց սովորողներին, ուսուցիչներին և ընտանիքներին՝ ընդգծելով շնորհակալության, համագործակցության և հոգատարության արժեքները։ Միջոցառման նպատակն էր գնահատել ուսուցիչների աշխատանքը և ամրապնդել դպրոց-տուն կապը։

Սովորողները հանդես եկան շնորհակալության խոսքերով և փոքրիկ նախաձեռնություններով, որոնք արտացոլեցին նրանց IB Ուսանողի Պրոֆիլի հատկանիշները

  • Caring (Խնամող) – գնահատել և շնորհակալություն հայտնել շրջապատի մարդկանց,
  • Communicator (Հաղորդակից) – հստակ և վստահ արտահայտել իրենց զգացմունքները,
  • Balanced (Հավասարակշռված) – հասկանալ հարաբերությունների և հոգեբանական բարեկեցության կարևորությունը։

Ծնողները նույնպես ակտիվ մասնակցություն ունեցան՝ իրենց օրինակով ցույց տալով հարգանք, համագործակցություն և համայնքային համախմբում։

Միջոցառումը նպաստեց նաև ATL հմտությունների զարգացմանը․

  • Համագործակցություն – միասին կազմակերպել և ձևավորել տոնածառը,
  • Կազմակերպվածություն – ճիշտ օգտագործել նյութերն ու ստեղծել գեղեցիկ և հավասարակշռված ձևավորում։

Այս տոնական օրը հիշեցրեց, որ շնորհակալությունն ու աջակցությունը ուժեղացնում են մեր դպրոցական համայնքը և միավորում մեզ որպես մեկ ընտանիք։