Back

Ես և իմ ընտանիքը. Միասնական ուսումնառության ուժը

Եվրոպական դպրոցի կրթական ենթակառուցվածքի հիմքում ընկած է սովորողի գործակալությունը (Agency) և սպասարկող առաջնորդությունը (Servant Leadership)։ Մենք հավատում ենք, որ իրական ուսումնառությունը դուրս է գալիս դասասենյակի պատերից՝ դառնալով «Ես»-ի և «Ընտանիքի» միասնական ճանապարհը։

Մեր մոտեցման առանցքային ուղղությունները.

  • Սովորողը որպես առաջնորդ. Մեր կրտսեր սովորողները (PLLs) հանդես են գալիս որպես կրթական գործընթացի համակարգողներ և գործընկերներ։ Նրանց ձայնն ու ընտրությունը ձևավորում են միջավայր, որտեղ ուսումնառությունը սահմաններ չի ճանաչում։

  • Ուսումնական համայնքի ամրապնդում. Մենք խթանում ենք դպրոց-ընտանիք փոխշահավետ գործընկերությունը։ Ծնողների ակտիվ ներգրավվածությունը կոլեկտիվ գործողություններում զարգացնում է պատկանելության զգացումն ու հավաքական պատասխանատվությունը։

  • Տրանսդիսցիպլինար ճամփորդություն. Սովորողները առաջնորդում են իրենց ուսումնական փորձառությունները՝ ընտանիքներին հրավիրելով իրենց հետազոտական ուղի։ Պատմությունների և գործնական ցուցադրությունների միջոցով նրանք արտահայտում են ձեռք բերված գիտելիքները, հմտություններն ու IB ուսանողի պրոֆիլի հատկանիշները։

Այս համագործակցությունը ոչ միայն հարստացնում է գիտելիքը, այլև ձևավորում է սկզբունքային, ինքնագիտակից անհատներ, ովքեր պատրաստ են դրական փոփոխություններ բերել իրենց շրջապատում։

Միջոցառումը արտացոլեց IB Ուսանողի Պրոֆիլի մի շարք կարևոր հատկանիշներ`

  • Հետազոտողներ (Inquirers) – Նրանք բավարարում են իրենց հետաքրքրասիրությունը՝ զարգացնելով հետազոտական մտածողությունը և տեղեկատվության որոնման հմտությունները։ Այս գործընթացը ձևավորում է ուսումնառության հանդեպ սեր և գիտելիքի անընդհատ ձգտում, որը ուղեկցում է նրանց ողջ կյանքի ընթացքում։
  • Գիտակներ (Knowledgeable) – Ուսումնասիրում են հասկացություններ, գաղափարներ և խնդիրներ տարբեր գիտակարգերում՝ ներգրավվելով տեղական և համաշխարհային նշանակություն ունեցող կարևոր թեմաների մեջ:
  • Հաղորդակիցներ (Communicators) -Վստահորեն և ստեղծագործաբար արտահայտում են իրենց գաղափարները՝ կիրառելով մի քանի լեզուներ և հաղորդակցման բազմազան միջոցներ։ Արդյունավետ համագործակցում են՝ ուշադիր լսելով և գնահատելով այլ անհատների ու խմբերի տեսակետները։
  • Բաց մտածողություն ունեցողներ (Open-Minded) – Արժևորում են սեփական մշակույթն ու անհատական պատմությունը, ինչպես նաև այլոց արժեքներն ու ավանդույթները. ձգտում են դիտարկել և գնահատել տարբեր տեսակետներ ու պատրաստ են զարգանալ՝ հիմնվելով այդ փորձի վրա:
  • Հոգատարներ (Caring) – Ցուցաբերում են կարեկցանք, գթասրտություն և հարգանք, ունեն հանրությանը ծառայելու նվիրվածություն և գործում են՝ դրական փոփոխություններ բերելով  այլոց կյանք և շրջակա աշխարհ: