Կարգապահական և հակաբուլինգի շաբաթ
Եվրոպական կրթական համալիրում անցկացվեց կարգապահական և հակաբուլինգի շաբաթ, որն ունեցավ մեծ նշանակություն սովորողների կրթական և անձնային զարգացման համար։
Շաբաթվա ընթացքում կազմակերպվեցին տարբեր ձևաչափերով սեմինարներ․ քննարկումներ, խմբային աշխատանքներ, ինչպես նաև տեսանյութերի դիտումներ։ Այս միջոցառումները հնարավորություն տվեցին սովորողներին գիտակցել, որ կարգապահ լինելը միայն կանոնների պահպանում չէ․ այն պատասխանատվություն է իրենց վարքի և վերաբերմունքի համար։
Սեմինարների շնորհիվ սովորողները հասկացան, որ իսկական ուժը հարգանքի, սիրո և հանդուրժողականության մեջ է։ Այս արժեքները ոչ միայն նպաստում են խաղաղ և բարեկամական միջավայրի ստեղծմանը դպրոցում, այլև համարվում են Եվրոպական կրթական համալիրի աշակերտի գլխավոր հատկանիշները։
Պրոֆիլի որակների զարգացում
- Հաղորդակցվողներ (Communicators) – հստակ և վստահ արտահայտել մտքերն ու գաղափարները։
- Առաջնորդներ (Leadership) – դրսևորել պատասխանատվություն և առաջնորդել թիմում։
- Սկզբունքայիններ (Principled) – պահպանել արդարությունը և ազնվությունը։
- Հոգատարներ (Caring) – ցուցաբերել հարգանք, համբերություն և աջակցություն։