Back

Հայախաղ

«Հայախաղ» մրցույթը ամենամյա մրցույթ է, որում ինտեգրված են բազմաթիվ առարկաներ։ Այն անցկացվում է դպրոցում 7-9-րդ դասարանների սովորողների համար: Այս յուրահատուկ մրցույթը խրախուսում է մասնակիցներին ուսումնասիրել և ցուցադրել իրենց գիտելիքները ութ տարբեր ոլորտներում՝ խթանելով երիտասարդ սովորողների ինտելեկտուալ հետաքրքրասիրությունը և մշակութային իրազեկվածությունը:

«Հայախաղ» մրցույթի առաջնային նպատակներն են՝

  • սովորեցնել կարևորել կրթությունը,
  • խրախուսել սովորողներին ավելի խորը պատկերացում կազմել թեմաների լայն շրջանակի մասին՝ խթանելով հետաքրքրասիրությունն ու ակադեմիական աճը,
  • իրազեկել մշակութային և պատմական բնագավառների մասին,
  • ամրապնդել սովորողների կապը հայկական ժառանգության և ինքնության հետ,
  • տարբեր մարտահրավերների միջոցով զարգացել խդիրների լուծման հմտություններ և ստեղծագործական մտածողություն,
  • ձևավորել թիմային աշխատանքի և առաջնորդության ունակություններ ինտեգրված ուսուցման շրջանակում և մրցակցային միջավայրում,
  • բացահայտել սովորողների հետաքրքրություններն ու տաղանդը՝ ներառելով թեմաների լայն շրջանակ: