SELART Միջազգային Դպրոց
SELART միջազգային դպրոցը, որը հանդիսանում է SELART եվրոպական ակադեմիայի և SELART միջազգային կրթական ու հետազոտական խմբի (SIERG) անդամ, Ժնևում հիմնված առցանց դպրոց է։ Այն հնարավորություն է տալիս 5-12-րդ դասարանների աշակերտներին դառնալ խանդավառ, հավերժ սովորողներ՝ շնորհիվ ճկուն, բարձրորակ առցանց ուսուցման, որը համադրում է դպրոցական հարուստ ու բազմազան ուսումնական ծրագիրը՝ նորարարական և ապագային միտված ծրագրերի հետ:
Առաջնորդվելով մեր «Առաջնորդել – Հաջողել – Նորարարել» կարգախոսով և «Սովորել այսօրվա համար, առաջնորդել վաղվա համար» խոստումով՝ մենք սերմանում ենք միջազգային մտածելակերպ, ներառականություն և գիտելիքների գործնական կիրառություն։ Մեր սովորողները ոչ միայն ուսումնասիրում են տեսական հասկացությունները, այլև դրանք իմաստալից կերպով կիրառում են այսօրվա դինամիկ աշխարհում՝ դառնալով «Ճիշտ ընտրություն՝ այսօրվա համար և պատրաստ՝ վաղվա համար»:
Համատեղվում է փորձառական ուսուցումը և STEAM կրթությունը։ Կիրառվում է խիստ անհատականացված մոդել՝ 8-14 հոգանոց փոքր խմբերով, ինչը երաշխավորում է յուրաքանչյուր սովորողի առաջընթացը։
Ուսուցումն իրականացվում է անգլերենով կամ ֆրանսերենով։ Սա սովորողներին հնարավորություն է տալիս տիրապետել մասնագիտական բառապաշարին և ազատ հաղորդակցվել միջազգային հարթակներում։
Կիրառվում է «մարդու կողմից առաջնորդվող ուսուցում՝ ԱԲ գործիքների օգնությամբ» փիլիսոփայությունը. ստեղծագործական գաղափարները մնում են առաջնային, իսկ ԱԲ-ն հանդես է գալիս որպես հզոր օժանդակող գործիք:
Դասընթացների ավարտին սովորողները մասնակցում են 7-օրյա շարժական դպրոցի ծրագրին։ Սա բացառիկ հնարավորություն է այցելելու հետևյալ երկրներից որևէ մեկը՝ ԱՄԷ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա կամ Բելգիա։
Առաջարկվում է Dual Program Diplomas՝ 6-12-րդ դասարանների համար։ Ծրագիրը հարուստ է ամենամյա ճամփորդություններով՝ կրթությունը կապելով մշակույթի և գլոբալ քաղաքացիության հետ։
Միացյալ Արաբական Էմիրություններ – Միջազգային կրթական համագործակցություն
Եվրոպական դպրոցը մի քանի պաշտոնական և կրթական այցեր է իրականացրել դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ՝ նպատակ ունենալով ընդլայնել միջազգային գործընկերային ցանցը և ուսումնասիրել տարածաշրջանի առաջատար կրթական փորձը։
Այցերի շրջանակում ձևավորվել է համագործակցություն RAK Campus-ի հետ, որը կարևոր քայլ է միջազգային ակադեմիական կապերի ամրապնդման և համատեղ ծրագրերի զարգացման ուղղությամբ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են՝
- համատեղ կրթական ծրագրերի իրականացում,
- աշակերտական և ուսուցչական փոխանակման հնարավորություններ,
- միջազգային նախագծերի մշակում,
- նորարարական կրթական փորձի փոխանակում։
Այս համագործակցությունը նպաստում է մեր դպրոցի կրթական որակի շարունակական զարգացմանը, սովորողների գլոբալ մտածողության ձևավորմանը և միջազգային կրթական հարթակում ներկայության ամրապնդմանը։
Մենք վստահ ենք, որ ԱՄԷ-ում ձևավորված կապերը հիմք կհանդիսանան երկարաժամկետ և արդյունավետ համատեղ նախաձեռնությունների համար։
Շարժական դպրոց 2026 ԱՄԷ-ում
2026 թվականին մեր դպրոցը շարունակեց իր կրթական նորարար նախաձեռնություններից մեկը՝ «Շարժական դպրոց» ծրագիրը։ «Շարժական դպրոցը» ուսուցման յուրահատուկ ձևաչափ է, որի շրջանակում դասապրոցեսը տեղափոխվում է դասասենյակից դուրս՝ տարբեր քաղաքներ, մշակութային և կրթական կենտրոններ, պատմամշակութային վայրեր։ Ծրագիրը միավորում է ակադեմիական ուսուցումը, նախագծային աշխատանքը և իրական կյանքի փորձառությունը։
2026 թվականի շարժական դպրոցի ընթացքում սովորողները՝
մասնակցել են միջառարկայական նախագծերի,
իրականացրել են հետազոտական աշխատանքներ տեղում,
զարգացրել են համագործակցային, սոցիալական և ինքնակառավարման հմտություններ,
ամրապնդել են միջազգային և մշակութային գիտակցությունը։
Ծրագիրը խթանում է պատասխանատվություն, ինքնուրույնություն և գլոբալ մտածողություն՝ համահունչ մեր դպրոցի առաքելությանը։
Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն – Կայացած ուսումնաճանաչողական այց
2025 թվականին Եվրոպական դպրոցի պատվիրակությունը իրականացրեց ուսումնաճանաչողական այց դեպի Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն՝ համագործակցությամբ IH London կազմակերպության։ Այցը կարևոր փուլ էր մեր դպրոցի միջազգային կրթական ռազմավարության շրջանակում՝ միավորելով ակադեմիական զարգացումը, լեզվական հմտությունների ամրապնդումը և մշակութային ներգրավվածությունը։
Ծրագրի ընթացքում սովորողները՝
- մասնակցեցին անգլերենի ինտենսիվ դասընթացների,
- ներգրավվեցին թիմային և հաղորդակցական ակտիվություններում,
- այցելեցին Օքսֆորդի և Լոնդոն պատմական և խորհրդանշական վայրեր,
- շփվեցին տարբեր երկրների սովորողների հետ՝ ձևավորելով միջազգային կապեր։
Այս փորձառությունը հնարավորություն տվեց սովորողներին խորացնելու իրենց գիտելիքները բրիտանական պատմության, մշակույթի և ակադեմիական ավանդույթների վերաբերյալ, զարգացնելու ինքնուրույնություն և միջմշակութային հաղորդակցության հմտություններ։
Սովորողներին ուղեկցում էին դպրոցի երկու ուսուցիչներ, իսկ ծրագրի անվտանգ իրականացումն ապահովվում էր տեղական պատասխանատու թիմի կողմից։
Օքսֆորդի այցը դարձավ արժեքավոր կրթական փորձ, որը ոչ միայն հարստացրեց մասնակիցների ակադեմիական գիտելիքները, այլև ընդլայնեց նրանց աշխարհայացքը և գլոբալ մտածողությունը։














