Միջազգային մշակութային օր. բազմազանության ու համերաշխության տոն
Նոյեմբերի 20-ին Եվրոպական կրթահամալիրում նշվեց «Միջազգային մշակութային օրը», որի ընթացքում մեր դպրոցը վերածվեց համագործակցության, ուսումնասիրության և միջմշակութային տոնախմբության հագեցած տարածքի։ Միջոցառումը միավորեց սովորողներին, ծնողներին և ուսուցիչներին՝ ստեղծելով ներգրավվածությամբ ու խորքային իմաստով լի միջավայր։ Տարբեր նախաձեռնությունների և համատեղ գործունեության շնորհիվ օրը դարձավ մեր գլոբալ կրթությանը միտված հանձնառության իսկական արտահայտություն։
Պրոֆիլի կետերի զարգացում
Միջոցառման ընթացքում զարգացան սովորողի պրոֆիլի մի շարք կարևոր առանձնահատկություններ․
- Open-minded (Տարածական մտածողություն) – սովորողները հետաքրքրությամբ ուսումնասիրեցին տարբեր մշակութային դրսևորումներ՝ ցուցաբերելով տարբեր տեսակետներ հասկանալու պատրաստակամություն։
- Knowledgeable (Տեղեկացված լինել) – ներկայացումներն ու միջոցառմանը նրանց ակտիվ ներգրավվախությունը խորացրին համաշխարհային ավանդույթների և մշակութային համատեքստերի ըմբռնումը:
- Reflective (արտացոլող մտածողություն) – շատերը խորհեցին սեփական մշակութային ինքնության շուրջ՝ գիտակցելով բազմազանության արժեքը համայնքային կյանքում։
Զարգացած հմտություններ
Միջոցառումը նպաստեց նաև ATL (Approaches to Learning) հմտությունների զարգացմանը․
- Հետազոտական հմտություններ – սովորողները հավաքեցին տեղեկատվություն, համեմատեցին մշակութային տարրեր և ներկայացրին իրենց աշխատանքները։
- Համագործակցային հմտություններ – խմբային առաջադրանքները խթանեցին պատասխանատվության զգացումը, համատեղ ծրագրավորումն ու թիմային աշխատանքը։
- Ստեղծագործական մտածողության հմտություններ– ներկայացումների և մշակութային ցուցադրությունների պատրաստման ընթացքում սովորողները խթանեցին իրենց երևակայությունն ու կիրառեցին նորարարական մոտեցումներ։
- Հաղորդակցական հմտություններ – բազմալեզու ելույթներն ու ներկայացումները զարգացրին ինքնարտահայտման հմտություններ, ինքնավստահություն և երկխոսության կարողություն։
Կապը մեր առաքելության և տեսլականի հետ
Միջոցառումը լիովին համահունչ էր դպրոցի առաքելությանը, որը կարևորում է ներառական և սովորողակենտրոն միջավայրի ստեղծումը, որտեղ միջմշակութային ըմբռնումը կրթության հիմնական տարն է։ Հետազոտության, երկխոսության և ստեղծագործական արտահայտման միջոցով սովորողները զարգացրին այն կարողությունները, որոնք նպաստում են նրանց անձնային ու ակադեմիական աճին։
Միևնույն ժամանակ միջոցառումը արտացոլեց դպրոցի տեսլականը, որը միտված է ձևավորելու հոգատար, գլոբալ մտածողությամբ և պատասխանատու անհատներ։ Համայնքի ակտիվ մասնակցությունը ընդգծեց փոխադարձ հարգանքի, մշակութային գնահատման և համաշխարհային գիտակցության ընդհանուր արժեքները՝ այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են փոխված աշխարհի պատասխանատու առաջնորդ դառնալու համար։


