Նախակրթարանի մանկավարժ (անգլերեն)
Աշխատանքի նկարագրություն
«Հայաստանում Եվրոպական վարժարանի» (ESA) նախակրթարանը հրավիրում է աշխատանքի անգլալեզու խմբի դաստիարակի: Մենք փնտրում ենք պատասխանատու և ստեղծագործ մասնագետի, ով ի զորու է ստեղծել զարգացնող և անվտանգ միջավայր մեր սաների համար:
Աշխատանքային պարտականություններ
- Աշխատանքային գրաֆիկ. Երկուշաբթի – Ուրբաթ, 08:30-ից 18:00:
- Նախագծային ուսուցման և վաղ զարգացման ծրագրերի իրականացում:
- Համակողմանի դաստիարակչական և կրթական գործընթացի ապահովում:
- Պատասխանատվություն երեխաների ընդհանուր խնամքի, անվտանգության և բարեկեցության համար:
- Խմբում կարգուկանոնի և դրական մթնոլորտի պահպանում:
- Համագործակցություն մանկավարժական կազմի և ծնողների հետ:
Անհրաժեշտ հմտություններ
- Հոգատարություն, համբերատարություն և անկեղծ սեր երեխաների հանդեպ:
- Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ:
- Ստեղծագործական մոտեցում և նախադպրոցական կրթության ժամանակակից մեթոդների իմացություն:
- Աշխատասիրություն և մասնագիտական զարգացման ձգտում:
Լրացուցիչ տեղեկություն
Մասնագետը պետք է համապատասխանի ուսուցման մեր չափանիշներին: Ընդունելությունն անցկացվում է 3 փուլով.
- Դիմում-հայտի (CV) դիտարկում:
- Մասնագիտական թեստավորում:
- Հարցազրույց:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց մոտիվացիոն նամակը և ինքնակենսագրականը [email protected] հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: