Back

Պերցենտում

Եվրոպական դպրոցում անցկացվեց «Պերցենտում» միջոցառումը՝ 6-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ։ Սովորողները թիմերով ներկայացրին հետազոտական ելույթներ «Տոկոսի կիրառությունը առօրյա կյանքում» թեմայով և մասնակցեցին վիկտորինայի՝ տոկոսների կիրառմամբ առաջադրանքներով։

Միջոցառումը ոչ միայն խորացրեց սովորողների մաթեմատիկական գիտելիքները, այլև զարգացրեց առաջնորդության, քննադատական մտածողության, խնդիրներ հաղթահարելու կարողություն և 21-րդ դարի սովորողին բնորոշ հմտություններ։ Թիմային աշխատանքը խթանեց համագործակցությունը, ինքնուրույն վերլուծական մտածողությունը և գործնականում գիտելիքների կիրառումը՝ միավորելով ուսուցումը կյանքի հետ։

Պրոֆիլի կետերի զարգացում

  • Thinker (մտածող) – վերլուծել խնդիրներն ու ստանալ հիմնավորված եզրակացություններ

  • Communicator (հաղորդակցվող) – հստակ և արդյունավետ ներկայացնել գաղափարները

  • Knowledgeable (բանիմաց) – կիրառել մաթեմատիկական գիտելիքներ պրակտիկ իրավիճակներում

  • Risk-taker (խիզախ) – նոր գաղափարներ ներկայացնել և փորձարկել թիմային աշխատանքում