Պիատոն
Վերջերս դպրոցում անցկացվեց անսովոր տոնական միջոցառում՝ նվիրված պի թվին (π), որը ձգտում էր խրախուսել սովորողների մաթեմատիկական հետաքրքրությունը և զարգացնել 21-րդ դարի հմտությունները։ Սովորողները նախապատրաստեցին միջոցառումը՝ զարդարելով մանկապարտեզն ու դպրոցը պի թվի նշաններով, ստեղծելով գունավոր պաստառներ ու նկարներ, որոնք ներկայացնում էին այս մաթեմատիկական կարևոր թիվը։ Նրանք պատրաստեցին նաև պի թվով թխվածքաբլիթներ, որոնք ցուցադրվեցին միջոցառման ընթացքում։
Միջոցառման մասնակիցները կազմակերպեցին մաթեմատիկական մրցույթներ՝ ճիշտ հաշվարկելու պի թվի մոտարկումները և լուծելով երկրաչափական խնդիրներ։ Հատուկ ցուցահանդեսի ժամանակ երեխաները ներկայացրին իրենց աշխատանքները՝ նկարները, գրություններն ու թվաբառարանը, որոնք ցուցադրում էին պի թվի պատմությունը։
Միջոցառումն ընդգծեց սովորողների ինքնուրույնությունը, համագործակցությունը և հետազոտելու կարևորվածությունը։ Սովորողները զարգացրին ոչ միայն մաթեմատիկական գիտելիքները, այլև ձեռք բերեցին ժամանակի կառավարման, պատասխանատվության ու թիմային աշխատանքի կարևոր հմտություններ՝ պատրաստակամությամբ ու ոգևորությամբ մասնակցելով միջոցառմանը։
Պրոֆիլի կետերի զարգացում
- Thinker (մտածող) – վերլուծել խնդիրներն ու տրամաբանորեն մոտենալ դրանց լուծմանը
- Communicator (հաղորդակցվող) – հստակ ներկայացնել գաղափարները և աշխատանքը
- Reflective (արտացոլող) – գնահատել սեփական աշխատանքը և կատարելագործվել
- Knowledgeable (բանիմաց) – կիրառել մաթեմատիկական գիտելիքները պրակտիկ իրավիճակներում