Back

Պի թվի միջազգային օրը. ավելին, քան պարզապես հաստատուն

Մեր կրթական համայնքում ուսումը ոչ թե վերջնակետ է, այլ քննադատական և մոտիվացված մտածողության ձևավորման շարունակական գործընթաց: Մենք հավատացած ենք, որ մաթեմատիկան համընդհանուր լեզու է՝ կամուրջ տրամաբանության, արվեստի և նորարարության միջև: Խթանելով սովորողների կողմից նախաձեռնված հետազոտությունները՝ մենք հնարավորություն ենք տալիս մեր սովորողներին (PLL) ներգրավվել ստեղծագործական և իրական փորձառությունների մեջ, որոնք դուրս են գալիս դասասենյակի սահմաններից:

Ինտերակտիվ կայանների և համագործակցային մարտահրավերների միջոցով մեր աշակերտները կիրառում են մաթեմատիկական մտածողությունը իրական կյանքի համատեքստում: Պի թվի օրվատոնակատարությունը դառնում է անդրադարձի (reflection) կատալիզատոր՝ թույլ տալով սովորողներին տեսնել մաթեմատիկան որպես գլոբալ խնդիրների լուծման և աշխարհի թաքնված օրինաչափությունների բացահայտման գործիք: Ուսուցիչների և ծնողների աջակցությամբ մեր սովորողները ոչ միայն հետազոտում են աշխարհը, այլև պատրաստվում են վերափոխել այն միջառարկայական գործողությունների միջոցով:

Միջոցառումը արտացոլեց IB Ուսանողի Պրոֆիլի մի շարք կարևոր հատկանիշներ`

  • Բաց մտածողություն ունեցողներ (Open-Minded) – Արժևորում են սեփական մշակույթն ու անհատական պատմությունը, ինչպես նաև այլոց արժեքներն ու ավանդույթները. ձգտում են դիտարկել և գնահատել տարբեր տեսակետներ ու պատրաստ են զարգանալ՝ հիմնվելով այդ փորձի վրա:
  • Գիտակներ (Knowledgeable) – Ուսումնասիրում են հասկացություններ, գաղափարներ և խնդիրներ տարբեր գիտակարգերում՝ ներգրավվելով տեղական և համաշխարհային նշանակություն ունեցող կարևոր թեմաների մեջ:
  • Հաղորդակիցներ (Communicators) -Վստահորեն և ստեղծագործաբար արտահայտում են իրենց գաղափարները՝ կիրառելով մի քանի լեզուներ և հաղորդակցման բազմազան միջոցներ։ Արդյունավետ համագործակցում են՝ ուշադիր լսելով և գնահատելով այլ անհատների ու խմբերի տեսակետները։
  • Ինքնավերլուծողներ (Reflective) – Խորությամբ մտածում են աշխարհի, սեփական գաղափարների և փորձի շուրջ,  աշխատում են հասկանալ իրենց ուժեղ և թույլ կողմերը՝ սեփական ուսումնառությունն ու անհատական զարգացումը խթանելու համար:
  • Բաց մտածողություն ունեցողներ (Open-Minded) – Արժևորում են սեփական մշակույթն ու անհատական պատմությունը, ինչպես նաև այլոց արժեքներն ու ավանդույթները. ձգտում են դիտարկել և գնահատել տարբեր տեսակետներ ու պատրաստ են զարգանալ՝ հիմնվելով այդ փորձի վրա: