Սերգեյ Փարաջանովի օր
Սերգեյ Փարաջանովի օրը Եվրոպական դպրոցում նշվում է գրականության, կինոյի և արվեստի ինտեգրմամբ։ Միջոցառումը երաժշտության, նորաձևության, ճաշակի և էլեգանտության բարձրաճաշակ համադրություն է, որին մասնակցում են 6-7-րդ դասարանի ոգեշնչված, խելացի սովորողները։ Կազմակերպվում է փարաջանովյան ոգով ստեղծված գլխարկների ցուցահանդես-դեֆիլե, ցուցադրվում են փարաջանովյան արվեստին հոգեհարազատ կոլաժներ՝ պատրաստված սովորողների ձեռքերով։
Ներկայացումը ուղեկցվում է նրբաճաշակ երաժշտությամբ, գինու հյուրասիրությամբ, իսկ գինու հյուրասիրությունը կազմակերպվում է ոգեշնչված և խելացի սովորող-կամավորների կողմից:
Միջոցառման մուտքը միայն դրես կոդով և հրավիրատոմսերով է։
Պրոֆիլի հիմնական կետերի զարգացում միջոցառման շրջանակում՝
- Խնդիրներ հաղթահարող սովորող
- Անկախ սովորող
- Միջազգային մտածելակերպով/ճաշակով քաղաքացի
- Վճռական, համարձակ սովորող
- 21-րդ դարի նորարար առաջնորդ սովորող
- Ստեղծագործ, արվեստասեր սովորող
- Ինքնավստահ սովորող
- Օրինակելի էթիկետ ունեցող սովորող