Սուրբ Զատիկ. վերածննդի, հույսի և մշակութային միասնության տոն
Եվրոպական դպրոցում կայացավ Սուրբ Զատկին նվիրված միջոցառում, որի նպատակն էր սերմանել ազգային արժեքներ և խթանել սովորողների նախաձեռնողականությունն ու հոգատարությունը: Հետազոտության և ստեղծագործական աշխատանքի միջոցով սովորողները բացահայտեցին տոնի մշակութային և հուզական նշանակությունը՝ արտահայտելով երախտագիտություն ու հույս։
Որպես տոնի կարևոր մաս՝ սովորողները ձեռնարկեցին սոցիալական քայլ. պատրաստվեցին սնունդ, նվերներ և ժամանցային ծրագիր Երևանի Տարեցների տան համար: Այցելության ընթացքում սերունդների միջև ձևավորվեց ջերմ կապ՝ հիմնված կարեկցանքի և փոխադարձ հարգանքի վրա: Բացի այդ, միջոցառման ողջ հասույթը կփոխանցվի Տարեցների տան կարիքների համար՝ ընդգծելով էթիկական նվիրատվության և կայուն գործողության կարևորությունը: Այս նախաձեռնությունը լիովին համահունչ է դպրոցի առաքելությանը՝ կերտել սկզբունքային, հոգատար և բաց մտքով գլոբալ քաղաքացիներ:
Միջոցառումը արտացոլեց IB Ուսանողի Պրոֆիլի մի շարք կարևոր հատկանիշներ`
- Բաց մտածողություն ունեցողներ (Open-Minded) – Արժևորում են սեփական մշակույթն ու անհատական պատմությունը, ինչպես նաև այլոց արժեքներն ու ավանդույթները. ձգտում են դիտարկել և գնահատել տարբեր տեսակետներ ու պատրաստ են զարգանալ՝ հիմնվելով այդ փորձի վրա:
- Գիտակներ (Knowledgeable) – Ուսումնասիրում են հասկացություններ, գաղափարներ և խնդիրներ տարբեր գիտակարգերում՝ ներգրավվելով տեղական և համաշխարհային նշանակություն ունեցող կարևոր թեմաների մեջ:
- Հաղորդակիցներ (Communicators) -Վստահորեն և ստեղծագործաբար արտահայտում են իրենց գաղափարները՝ կիրառելով մի քանի լեզուներ և հաղորդակցման բազմազան միջոցներ։ Արդյունավետ համագործակցում են՝ ուշադիր լսելով և գնահատելով այլ անհատների ու խմբերի տեսակետները։
- Ինքնավերլուծողներ (Reflective) – Խորությամբ մտածում են աշխարհի, սեփական գաղափարների և փորձի շուրջ, աշխատում են հասկանալ իրենց ուժեղ և թույլ կողմերը՝ սեփական ուսումնառությունն ու անհատական զարգացումը խթանելու համար:
- Բաց մտածողություն ունեցողներ (Open-Minded) – Արժևորում են սեփական մշակույթն ու անհատական պատմությունը, ինչպես նաև այլոց արժեքներն ու ավանդույթները. ձգտում են դիտարկել և գնահատել տարբեր տեսակետներ ու պատրաստ են զարգանալ՝ հիմնվելով այդ փորձի վրա:


