Սուրբ Ծննդյան բարեգործական տոնավաճառ 2025
Եվրոպական դպրոցում անցկացվեց Սուրբ Ծննդյան բարեգործական տոնավաճառը՝ ջերմությամբ, ուրախությամբ և բարին գործելու անկեղծ ցանկությամբ լեցուն միջոցառում։ Այս օրը միավորեց սովորողներին, ուսուցիչներին, ծնողներին և հյուրերին՝ դպրոցական միջավայրը վերածելով համագործակցության, ստեղծագործության և հոգատարության ներշնչող համայնքի։
Միջոցառումը արտացոլեց IB Ուսանողի Պրոֆիլի մի շարք կարևոր հատկանիշներ․
- Caring (Հոգատար) — ցուցաբերել հոգատարություն և աջակցելու պատրաստակամություն,
- Communicator (Հաղորդակից) — վստահորեն ներկայացնել գաղափարներ, նախաձեռնություններ և ստեղծագործ աշխատանքներ,
- Open-minded (Տարածական մտածողություն) — ընդունել մշակութային բազմազանությունն ու տարբեր տեսակետները,
- Reflective (Ռեֆլեքսիվ) — գիտակցել սեփական ներդրման և նպատակային գործողության արժեքը,
- Balanced (Հավասարակշռված) — պահպանել հավասարակշռություն ուսման, ստեղծագործության և համայնքին ծառայելու միջև։
Տոնավաճառի մթնոլորտի ձևավորման մեջ առանձնահատուկ դեր ունեցան ծնողները, որոնց ակտիվ մասնակցությունը ուժեղացրեց համախմբվածության զգացումը և ընդգծեց տուն-դպրոց համագործակցության կարևորությունը։ Համատեղ տոնախմբությունն ու անկեղծ շփումը դարձան փոխադարձ հարգանքի վառ օրինակ։
Տոնավաճառի ընթացքում հավաքված բոլոր միջոցները կուղղվեն մանկատան և անօթևան անձանց աջակցությանը՝ սովորողների համար ձևավորելով սոցիալական պատասխանատվության և նպատակային, գիտակցված գործողության արժեքավոր փորձառություն։
Սուրբ Ծննդյան բարեգործական տոնավաճառը հիշեցրեց մեզ, որ նույնիսկ ամենափոքր քայլերը, երբ արվում են ջերմությամբ և անկեղծությամբ, կարող են մեծ փոփոխություններ բերել և աշխարհը դարձնել ավելի բարի ու հոգատար։









