Back

Տեառնընդառաջը Եվրոպական դպրոցում

Փետրվարի 13-ին Եվրոպական դպրոցում տոնեցինք Տեառնընդառաջը։ Միջոցառման շրջանակներում սովորողները ծանոթացան տոնի եկեղեցական և ժողովրդական խորհուրդներին, ճաշակեցին ավանդական հայկական ուտեստներ և մասնակցեցին հետաքրքիր թեմատիկ խաղերի։ Օրվա խորհրդին համապատասխան՝ առավոտյան դպրոց գալով սովորողները իրենց հետ բերել էին աղանձ, ցորեն, նուռ, չիր, տնական հալվա և գաթա։ Անձնակազմը և երեխաները կրել էին նաև ավանդական հայկական հագուստ և աքսեսուարներ։

Տոնի կարևորությունը.

Համամարդկային և ազգային արժեքներ.

Տեառնընդառաջի տոնը ընդգծում է հայկական ավանդույթները, հարգանքը և նվիրվածությունը հայրենիքին՝ նպաստելով ազգային արժեքների ձևավորմանը։ Այն նաև հնարավորություն է տալիս օտարերկրյա սովորողներին ծանոթանալու հայկական քրիստոնեական մշակույթին, ավանդույթներին և կրոնական արժեքներին։

Ներառականություն և պատասխանատվություն.

Տոնն ընդգրկում է բոլոր սովորողներին՝ անկախ սոցիալական, տնտեսական, ազգային կամ կրոնական պատկանելությունից՝ նպաստելով ներառականության և սոցիալական պատասխանատվության զարգացմանը։