Back

Տեսիլքներ և ձայներ. միջառարկայական արվեստի ցուցահանդես

Եվրոպական դպրոցում կայացավ «Visions and Voices» (Տեսիլքներ և ձայներ) խորագրով միջառարկայական մակրո-ցուցահանդեսը։ Միջոցառման նպատակն էր խթանել ապագա առաջնորդների և ցմահ սովորողների (lifelong learners) ձևավորումը՝ սերմանելով համամարդկային ու ազգային արժեքներ և կարևորելով ստեղծագործականությունն ու նորարարությունը։

Արվեստը՝ որպես հետազոտության և ինքնարտահայտման լեզու

Ծրագիրը միտված էր սովորողների նախաձեռնողականության և ստեղծագործական հետազոտության խթանմանը։ Հնարավորություն ընձեռվեց արտահայտելու հայեցակարգային ընկալումները արվեստի տարբեր ձևերի միջոցով՝ տեսողական, երաժշտական, դրամատիկական և թվային՝ միաժամանակ ստեղծելով իմաստալից կապեր տարբեր առարկայական ոլորտների միջև։ Իրենց ստեղծագործությունների և ներկայացումների միջոցով սովորողները փաստեցին, որ արվեստը ծառայում է որպես ունիվերսալ լեզու, որը հաղորդում է գիտական միտք, մաթեմատիկական օրինաչափություններ, սոցիալական գաղափարներ և անհատական ինքնություն։

Այս ցուցահանդեսը լիովին համապատասխանում է հաղորդակցվող, մտածող և հետազոտող անհատներ ձևավորելու առաքելությանը, ովքեր ունակ են գործելու իմաստալից և վերլուծական ինքնարտահայտման միջոցով։ Այն ստեղծեց գեներատիվ տարածք երկխոսության և անդրադարձի (reflection) համար՝ քաջալերելով դիտարկել գեղարվեստական ընտրության ազդեցությունն ու համապատասխանությունը լսարանի հետ հաղորդակցվելիս։

Գարնանային ձոն և երախտագիտություն. Ապրիլի 7

Միջոցառման շրջանակներում առանձնահատուկ նշանակություն ստացավ Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության տոնը։ Սովորողները գեղեցիկ կատարումներ նվիրեցին մայրիկներին՝ արժևորելով ազգային տոներն ու երախտագիտության մշակույթը։ Այս ներկայացումները հանդիսացան ստեղծագործական գործունեության և կենսական փորձառության ներդաշնակ միաձուլում, ինչը թույլ տվեց սովորողներին կապել իրենց գործողությունները զգացմունքային և մշակութային արժեքների հետ։

Միջոցառումը արտացոլեց IB Ուսանողի Պրոֆիլի մի շարք կարևոր հատկանիշներ`

  • Բաց մտածողություն ունեցողներ (Open-Minded) – Արժևորում են սեփական մշակույթն ու անհատական պատմությունը, ինչպես նաև այլոց արժեքներն ու ավանդույթները. ձգտում են դիտարկել և գնահատել տարբեր տեսակետներ ու պատրաստ են զարգանալ՝ հիմնվելով այդ փորձի վրա:
  • Գիտակներ (Knowledgeable) – Ուսումնասիրում են հասկացություններ, գաղափարներ և խնդիրներ տարբեր գիտակարգերում՝ ներգրավվելով տեղական և համաշխարհային նշանակություն ունեցող կարևոր թեմաների մեջ:
  • Հաղորդակիցներ (Communicators) -Վստահորեն և ստեղծագործաբար արտահայտում են իրենց գաղափարները՝ կիրառելով մի քանի լեզուներ և հաղորդակցման բազմազան միջոցներ։ Արդյունավետ համագործակցում են՝ ուշադիր լսելով և գնահատելով այլ անհատների ու խմբերի տեսակետները։
  • Ինքնավերլուծողներ (Reflective) – Խորությամբ մտածում են աշխարհի, սեփական գաղափարների և փորձի շուրջ,  աշխատում են հասկանալ իրենց ուժեղ և թույլ կողմերը՝ սեփական ուսումնառությունն ու անհատական զարգացումը խթանելու համար:
  • Բաց մտածողություն ունեցողներ (Open-Minded) – Արժևորում են սեփական մշակույթն ու անհատական պատմությունը, ինչպես նաև այլոց արժեքներն ու ավանդույթները. ձգտում են դիտարկել և գնահատել տարբեր տեսակետներ ու պատրաստ են զարգանալ՝ հիմնվելով այդ փորձի վրա: