Back

Դիմելու փուլերը

Ընդունելությունն իրականացվում է 3 փուլով՝

դիմումի լրացում ծնողի կողմից,
երեք առարկաների թեստավորում՝ մայրենի լեզու(հայերեն), մաթեմատիկա, անգլերեն,
հանդիպում հոգեբանի(հատուկ մանկավարժի) հետ։

Դասընթացների կազմակերպում՝ ըստ Ժամանակացույցի.

1֊4-րդ դասարան

9:00-13:45՝ հիմնական դասեր,
13:45-14:30՝ հանգստի ժամ՝ ուսուցիչների հսկողությամբ (ծրագրում՝ զվարճանք և խաղեր, յոգա, ազգային պար),
14:30-17:50՝ դասապատրաստում՝ ըստ առարկայական ուսուցիչների։

5-6-րդ դասարան

09:00-14:25
՝ հիմնական դասեր,
14:25-15:15՝ հանգստի ժամ՝ ուսուցիչների հսկողությամբ (ծրագրում՝  զվարճանք և խաղեր, յոգա, ազգային պար),
15:15-17:50՝ դասապատրաստում՝ ըստ առարկայական ուսուցիչների:

7-9-րդ դասարան

09:00-16:40՝ հիմնական դասեր՝ ըստ նպատակային առարկաների

14:25-15:15՝ հանգստի/սննդի ժամ:

Հիմնական ուսումնական ծրագիր

Դպրոցն ունի միջազգային հավատարմագրում ARRAY GLOBAL ORGANIZATION-ի կողմից:

Համագործակցում է միջազգային բրիտանական PEARSON հարթակի հետ,  իրականացնում է Մաթեմատիկա, Գիտություն և Ֆիզկուլտուրա առարկաների դասավանդումն  անգլերենով՝  սկսած 1-ին դասարանից:

ԶԵՂՉԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Դասարանում սովորողների գերազանցելի թիվը 16-20 աշակերտ է՝ կախված դասարանից։

Եվրոպական դպրոցի սովորողները համապատասխանում են աշակերտի համար սահմանված հետևյալ պրոֆիլի կետերին՝

  • Խնդիրներ լուծող 
  • Անկախ մտածող
  • Քննադատական մտածողություն ունեցող
  • Ստեղծագործական մտածողություն և հետազոտական  միտք ունեցող
  • Թվային գրագիտությանը տիրապետող հետազոտող
  • Միջազգային մտածողություն ունեցող քաղաքացի
  • Բնապահպանական միտումներ ունեցող, մարդասեր
  • Թիմային ոգով առաջնորդվող
  • Դրական մտածողություն ունեցող 
  • 21-րդ դարի նորարար առաջնորդ
  • Ձեռնարկատեր 
  • Համարձակ
  • Ինքնավստահ, բանիմաց, արկածախնդիր

Ինչպե՞ս դիմել:

Երևան, Հայաստան Դավիթ Անհաղթ 10/3
+374 91 04 66 85
[email protected]