Կրթական գործընթացում դաստիարակների և ծնողների համագործակցության կարևորությունը
Կրթական գործընթացի արդյունավետությունն էապես կախված է նախակրթարանի դաստիարակների և ծնողների համագործակցությունից, որը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ երեխային և նրա առանձնահատկությունները: Այս համագործակցությունը նպաստում է երեխայի ակտիվ մասնակցությանը ուսուցման գործընթացին և նրա տեսակետը կրթության նկատմամբ՝ որպես հետաքրքիր ու արդյունավետ գործունեություն, այլ ոչ թե ձանձրալի պարտականություն:Երեխայի կրթական մոտիվացիան և ներգրավվածությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի քայլեր։
Մոտիվացիոն քայլեր՝
- Սովորողների մոտ կրթական գործընթացի նկատմամբ ձևավորել նպաստավոր վերաբերմունք՝ խուսափելով ուսումը միայն պարտականություն կամ պատժից խուսափելու միջոց ներկայացնելուց
- Ընդգծել կրթության առավելությունները՝ քննարկելով դրա դրական կողմերը
- Հասկանալ սովորողի դժվարությունները․ «դաստիարակ-ծնող» համագործակցությունը ենթադրում է սովորողի խնդիրների դիտարկում և ըմբռնում տարբեր տեսանկյուններից (տան և դպրոցական միջավայրերում)
- Երեխայի հետ համատեղ սահմանել նպատակներ՝ հաշվի առնելով նրա նախասիրությունները, օրինակ՝ հանգստի և ժամանցի հնարավորությունները:
- Հասկանալ երեխային. հատկապես դպրոցական առաջին տարիներին ծնողների ազդեցությունը երեխայի վերաբերմունքի վրա մեծ է: Կարևոր է դրական օրինակ ծառայել և առանց քննադատության մոտենալ խնդիրներին՝ խրախուսելով բաց քննարկումները:
- Խրախուսել երեխային. շատ օգտակար է պարբերաբար գովաբանել երեխային ակադեմիական հաջողությունների համար:
- Լինել երեխայի կողքին և օգնել նրան հաղթահարել կրթական գործընթացում հանդիպած դժվարությունները՝ շարունակելով պահպանել ծնողների և դաստիարակների համագործակցությունը:
1992 թվականի հոկտեմբերի 10-ից նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը՝ Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի ջանքերով: Հոգեկան առողջությունը վերաբերում է մարդու դրական հոգեբանական բարեկեցությանը, որը բնութագրվում է սեփական մտքերը, գործողությունները և շրջապատող աշխարհի ընկալումը կառավարելու կարողությամբ։
daily routine
Ներբեռնե՛ք այս ֆայլը, որը ստեղծվել է հատուկ Ձեզ համար։
Տպեք այն կամ տեղադրեք Ձեր համակարգչի Էկրանին։ Եվ ամեն օր ուշադրություն դարձրեք հոգեկան առողջությանը։