Անգելերն դասավանդող
Աշխատանքի նկարագրություն
«Հայաստանում Եվրոպական վարժարանը» (ՀԵՎ) հայտարարում է անգլերենի ուսուցչի թափուր հաստիքի մասին: Որակավորված մասնագետը պետք է համապատասխանի աշակերտների ուսուցման մեր չափանիշներին և իր նպաստը բերի մեր ներկայիս անգլերենի ծրագրի բարելավմանը: Հաջողակ թեկնածուն պետք է սահուն տիրապետի անգլերենին, ունենա հստակ խոսք և հրահանգներ տալու հմտություն:
Աշխատանքային պարտականություններ
- Պլանավորել, պատրաստել, մատուցել և գնահատել դասերը բացառապես անգլերեն լեզվով:
- Վարել աշակերտների հաճախումների և առաջադիմության մատյանները:
- Ստուգել և գնահատել աշխատանքները:
- Խրախուսել աշակերտներին դասաժամերին և դպրոցում խոսել միայն անգլերեն՝ զարգացնելով նրանց լսելու և խոսելու հմտությունները:
- Արդյունավետորեն կիրառել ուսումնական նյութերը, կիսվել գիտելիքներով և փորձով թիմի հետ:
- Աջակցել անգլերենի ծրագրի համակարգողին և համագործակցել անգլերենի ծրագրի թիմի մյուս անդամների հետ:
- Հետևողականորեն վերահսկել ծրագրի որակը և անհրաժեշտության դեպքում առաջարկել բարելավումներ:
- Աջակցել անգլերենի ծրագրի ռազմավարական զարգացման պլանի պատրաստմանը,մատուցմանը և լինել նախաձեռնող դրա իրականացման գործում:
- Աջակցել անգլերենի ծրագրի համակարգողին և մյուս ուսուցիչներին՝ մշակելու և հետևելու դպրոցի ուսումնական պլանին:
- Օգնել համակարգողին՝ պահպանելու ուսումնական պլանի արդիականությունը:
Պահանջվող որակավորումներ
- Անգլերենի սահուն տիրապետում:
- Անգլերեն դասավանդելու որակավորում:
- Ճկուն գրաֆիկով աշխատելու հնարավորություն:
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ:
- Հաղորդակցման և միջանձնային բարձր հմտություններ:
- Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն և պատրաստակամություն:
- Էնտուզիազմի, ստեղծագործական մտքի և երևակայության դրսևորում:
Լրացուցիչ տեղեկություն
Ընտրության գործընթացն անցկացվում է 3 փուլով.
- Հարցազրույց՝ հիմնված Ձեր հայտի (CV) վրա:
- Մասնագիտական թեստավորում:
- Ցուցադրական դաս:
Մասնագետը պետք է համապատասխանի կրթական մեր չափանիշներին: Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց մոտիվացիոն նամակը և ինքնակենսագրականը [email protected] հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: