Դասվար (IB Homeroom Teacher)
Աշխատանքի նկարագրություն
«Հայաստանում Եվրոպական վարժարան» հիմնադրամը փնտրում է դասվարներ 1-ից 5-րդ դասարանների համար (IB PYP ծրագիր): Անհրաժեշտ են փորձառու մասնագետներ, ովքեր տիրապետում են անգլերենին, ունեն դասավանդման փորձ և հետաքրքրված են միջազգային կրթությամբ:
Աշխատանքային պարտականություններ.
Դասերի պլանավորում, պատրաստում, մատուցում և գնահատում բացառապես անգլերեն լեզվով:
Աշակերտների հաճախումների և առաջադիմության մատյանների վարում:
Խրախուսել աշակերտներին դասաժամերին և դպրոցում խոսել միայն անգլերեն՝ զարգացնելով նրանց լսելու և խոսելու հմտությունները:
Ուսումնական նյութերի արդյունավետ կիրառում և փորձի փոխանակում թիմի հետ:
Մասնակցություն անգլերենի ծրագրի ռազմավարական զարգացման պլանի պատրաստմանը և իրականացմանը:
Պահանջվող որակավորումներ/հմտություններ.
Անգլերենի գերազանց տիրապետում (C1 մակարդակ կամ ավելի բարձր):
Տարրական դպրոցի աշակերտների հետ աշխատանքի փորձ:
IB PYP ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:
Դասարանի կառավարման և հաղորդակցման բարձր հմտություններ:
Լրացուցիչ տեղեկություն
Մասնագետը պետք է համապատասխանի աշակերտների ուսուցման մեր չափանիշներին:
Ընդունելությունն անցկացվում է 3 փուլով՝
- Ձեր դիմում-հայտի (CV) հիման վրա
- մասնագիտական թեստավորում
- հարցազրույց
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց մոտիվացիոն նամակը և ինքնակենսագրականը [email protected] հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: