Անգլերենով գիտություն դասավանդող
Աշխատանքի նկարագրություն
Գիտության ուսուցիչը դասավանդելու է «Հայաստանում Եվրոպական վարժարան» հիմնադրամի միջին դպրոցում: Մասնակցելու է ընդհանուր աշխատանքներին՝ իրականացնելու համապատասխան առարկայական, միջառարկայական ծրագրերի տեղայնացում, գործընկերների հետ թեմատիկ միավորների մշակում և իրականացում: Գործունեությունը ծավալելու է աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքով, արձանագրում է յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում է կրթադաստիարակչական գործունեություն՝ ելակետ ունենալով տվյալ սովորողի ներդաշնակ զարգացումը:
Աշխատանքային գործառույթներ/պահանջներ
Հիմնովին տիրապետել դասավանդվող առարկային (Science/Բնագիտություն).
Ունենալ մաթեմատիկայի/բնագիտական առարկաների դասավանդման որակավորում և աշխատանքային փորձ.
Պատրաստել, վարել և գնահատել դասընթացները՝ համապատասխան ծրագրերի պահանջներին և բովանդակությանը.
Վարել և պահպանել սովորողների հաճախումների և առաջադիմության վերաբերյալ գրանցումները.
Հետևողականորեն վերահսկել ծրագրի որակը և անհրաժեշտության դեպքում առաջարկել այլընտրանքային լուծումներ.
Արդյունավետորեն կիրառել ուսումնական նյութերը, իր գիտելիքն ու փորձը կիսել թիմի հետ:
Անհրաժեշտ հմտություններ
- Սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաներ, մեթոդներ ընտրել և կիրառել
- Իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել
- Թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ
- Դպրոցի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել
- Անգլերեն լեզվով ազատ հաղորդակցվելու և դասավանդելու բարձր մակարդակ:
Լրացուցիչ տեղեկություն
Մասնագետը պետք է համապատասխանի աշակերտների ուսուցման մեր չափանիշներին:
Ընդունելությունն անցկացվում է 3 փուլով՝
- Ձեր դիմում-հայտի (CV) հիման վրա
- մասնագիտական թեստավորում
- հարցազրույց
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց մոտիվացիոն նամակը և ինքնակենսագրականը [email protected] հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք (պատմության ուսուցիչ):