Back

ՏԱՐՎԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ․ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՆԻՍՏԸ

Այսօր Եվրոպական դպրոցում կայացել է Հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Ներկայացվել են 2025–2026 ուսումնական տարվա կարևոր ձեռքբերումները, քննարկվել՝ դպրոցի զարգացման առաջիկա ծրագրերն ու ռազմավարական առաջնահերթությունները։

Վարչության նախագահ Աննա Բաղդասարյանը, գործադիր տնօրեն Վահան Առաքելյանը, արտաքին կապերի և միջազգայնացման գծով տնօրենի տեղակալ Սալփի Քուրքջյանը և Միջին դպրոցի փոխտնօրեն Ալվարդ Սեմիրջյանը ներկայացրել են դպրոցի ձեռքբերումները, առաջիկա ծրագրերն ու միջազգայնացման նախաձեռնությունները։

Հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծել է Եվրոպական դպրոցի հանձնառությունը՝ ապահովել բարձրորակ կրթություն, խրախուսել նորարարությունն ու զարգացնել սովորողների միջազգային մտածողությունը։ Դպրոցը ձգտում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երեխաները կարող են պահպանել իրենց հետաքրքրասիրությունը, սիրել սովորելը և շարունակ զարգանալ ողջ կյանքի ընթացքում։ Այսպես նրանք կդառնան աշխարհի հանդեպ բաց ու պատասխանատու քաղաքացիներ և ապագա առաջնորդներ։