Դասվար
Աշխատանքի նկարագրություն
«Հայաստանում եվրոպական վարժարան» հիմնադրամը ունի դասվարի թափուր հաստիք: Մասնագետը պետք է համապատասխանի աշակերտների ուսուցման մեր չափանիշներին:
Անհրաժեշտ գործառույթներ/պահանջներ
- Նախապատրաստել, մատուցել և գնահատել դասերը
- Պահպանել աշակերտների մասնակցության և առաջընթացի գրառումները
- Արդյունավետորեն օգտագործել ուսումնական նյութերը, կիսվել գիտելիքներով և փորձով թիմի հետ
- Հետևողականորեն վերահսկել ծրագրի որակը և անհրաժեշտության դեպքում առաջարկել այլընտրանքային տարբերակներ
Անհրաժեշտ որակավորումներ
- Դասվարի աշխատանքային փորձ՝ 1 տարի և ավել
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ
- Հաղորդակցման և միջանձնային հմտություններ
Լրացուցիչ տեղեկություն
Մասնագետը պետք է համապատասխանի աշակերտների ուսուցման մեր չափանիշներին:
Ընդունելությունն անցկացվում է 3 փուլով՝
- Ձեր դիմում-հայտի (CV) հիման վրա
- մասնագիտական թեստավորում
- հարցազրույց
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց մոտիվացիոն նամակը և ինքնակենսագրականը [email protected] հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: