ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ
Աշխատանքի նկարագրություն
«Հայաստանում եվրոպական վարժարան» հիմնադրամն ունի անգլերենով հասարակագիտություն դասավանդող ուսուցչի թափուր հաստիք։
Աշխատանքային պարտականություններ
Նախապատրաստել և անցկացնել հասարակագիտության դասերը՝ համապատասխան դպրոցի ուսումնական ծրագրին
Ներկայացնել ուսումնական նյութը հստակ, հասկանալի և աշակերտների տարիքին համապատասխան ձևով
Զարգացնել աշակերտների քննադատական մտածողությունը, վերլուծական կարողությունները և բանավեճի հմտությունները
Խրախուսել աշակերտների ակտիվ մասնակցությունը քննարկումներին և խմբային աշխատանքներին
Գնահատել աշակերտների գիտելիքները, առաջընթացն ու մասնակցությունը
Պահպանել աշակերտների առաջընթացի և գնահատման համապատասխան գրառումները
Արդյունավետ օգտագործել ուսումնական նյութերն ու ժամանակակից կրթական գործիքները
Համագործակցել դպրոցի մյուս ուսուցիչների և մասնագիտական թիմի հետ
Մասնակցել հասարակագիտության ուսումնական ծրագրի զարգացմանն ու կատարելագործմանը
Անհրաժեշտ հմտություններ/որակավորումներ
Հասարակագիտության, սոցիալական գիտությունների կամ հարակից ոլորտում համապատասխան բարձրագույն կրթություն և/կամ դասավանդման որակավորում
Մանկավարժական աշխատանքային փորձ
Քննադատական և վերլուծական մտածողություն
Դասարանի արդյունավետ կառավարման հմտություններ
Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ
Հաղորդակցման և միջանձնային բարձր հմտություններ
Անգլերեն լեզվով ազատ հաղորդակցվելու և դասավանդելու բարձր մակարդակ
Աշակերտների մոտ հետաքրքրություն և մասնակցություն ձևավորելու կարողություն
Մասնագետը պետք է համապատասխանի աշակերտների ուսուցման և զարգացման մեր չափանիշներին, նպաստի նրանց քննադատական մտածողության, քաղաքացիական գիտակցության և սոցիալական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև իր ներդրումն ունենա հասարակագիտության ծրագրի շարունակական կատարելագործման գործում։
Ընդունելությունն անցկացվում է 3 փուլով՝
Ձեր դիմում-հայտի (CV) հիման վրա
Մասնագիտական թեստավորում
Հարցազրույց
Համապատասխան մասնագիտական որավորում ունեցող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]։