Back

Բնագիտական ամառային դպրոց 2026. սեր դեպի գիտություն

Ժամանակակից կրթությունը վաղուց դուրս է եկել դասագրքերի սահմաններից։ Այս գաղափարախոսությամբ էլ հաջողությամբ եզրափակվեց մեր Բնագիտական ամառային դպրոցը(հունիսի 15-26), որը դարձավ գիտական բացահայտումների և մտավոր վարժանքների անմոռանալի ճանապարհորդություն։

Ինտերակտիվ ուսուցում. երբ գիտությունը դառնում է տոն

Մասնակիցները սուզվեցին Մաթեմատիկայի, Ֆիզիկայի, Քիմիայի, Կենսաբանության, Աշխարհագրության և Աստղագիտության հրաշալի աշխարհ։ Կիրառելով քվեսթեր, ինտեգրված դասեր և փորձարարական աշխատանքներ՝ մենք յուրաքանչյուրի համար ապահովեցինք տոնական մթնոլորտ։ Ֆիզիկական ակտիվության և ինտենսիվ մտավոր աշխատանքի համադրությունը թույլ տվեց սովորողներին բանաձևերն ու օրինաչափությունները բացահայտել գործնականում։

Բազմակողմանի զարգացում

Ծրագրում ընդգրկված էին նաև անգլերենով դասավանդվող առարկաներ, արվեստ և ֆիզիկական կուլտուրա։ Այս մոտեցումը զարգացրեց մասնակիցների հետազոտական կարողությունները, ժամանակի կառավարումը և տրամաբանական մտածողությունը։ Հատուկ շնորհակալություն մեր կամավորներին, ովքեր ստանձնել էին կազմակերպչական մեծ պատասխանատվություն։

Դեպի նոր բացահայտումներ

Ծրագրի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր, սակայն ամենակարևոր ձեռքբերումը գիտելիքահեն լուծումներ փնտրելու և նորարարական մտածողություն դրսևորելու ունակությունն էր։ Մեր աշակերտներն ապացուցեցին, որ ունակ են նույնականացնել խնդիրներ և կատարել գիտական բացահայտումներ։

Ամառային դպրոցն ավարտվեց, սակայն սովորելու ծարավը մնաց. մասնակիցներն արդեն անհամբերությամբ սպասում են հաջորդ նմանատիպ ծրագրին։ Մենք շարունակում ենք կերտել գիտելիքահեն ապագա՝ քայլ առ քայլ։