Գիտության միջազգային օրը Եվրոպական դպրոցում
Նոյեմբերի 10-ին Եվրոպական դպրոցում նշեցինք Գիտության միջազգային օրը՝ այն վերածելով բացահայտումների, փորձարարությունների և հետաքրքիր նախաձեռնությունների տոնի։
Օրվա հագեցած ծրագիրը ներառում էր գիտափորձեր, վիկտորինաներ, ինտերակտիվ առաջադրանքներ և տպավորիչ գիտական շոու։
Այն նոր գաղափարների, հետաքրքրաշարժ հարցերի, սեփական գիտելիքները փորձարկելու և բացահայտումներով կիսվելու հնարավորություն էր։ Մեր սովորողները մեծ ոգևորությամբ ներգրավվեցին գիտական գործունեության մեջ՝ դրսևորելով հետաքրքրասիրություն, հետազոտական մտածողություն և համագործակցելու կարողություն։
Օրվա առանձնահատուկ իրադարձություններից էին «Junior Scientist» մրցույթը, այցը ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ինչպես նաև հանդիպումը գիտնական Քնարիկ Բդոյանի հետ։
Այս օրը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ գիտությունը չի սահմանափակվում դասագրքերով ու դասասենյակով․ այն սկսվում է հարցերից, շարունակվում ուսումնասիրություններով և վերածվում նոր բացահայտումների։