Բանակի օր՝
Հունվարի 27-ին Եվրոպական դպրոցը խանդավառությամբ նշում է Բանակի օրը՝ կազմակերպելով ջերմ ու հիշարժան տոնակատարություն, որի ընթացքում հարգանքի տուրք են մատուցում Հայոց բանակի նվիրյալներին։ Միջոցառման նպատակն է ձևավորել հայրենասիրություն ու երախտագիտություն մեր հավերժ սովորողների մեջ՝ կարևորելով բանակի դերն ու նշանակությունը երկրի պաշտպանության գործում։
Այս տարի օրը սկսվեց հատուկ միջոցառմամբ, որտեղ սովորողները և աշխատակիցները հավաքվեցին՝ լսելու ելույթ հայկական բանակի կազմավորման և գործունեության մասին: Բանախոսը՝ ռազմագիտության դասախոս պարոն Արկադիկ Թովմասյանը, ներկայացրեց իր խոսքը, որտեղ ընդգծվել էր բանակի կարևոր դերը մեր ազատությունը և ազգային միությունը պաշտպանելու գործում:
8-րդ և 9-րդ դասարանցիները իրականացրին քայլերթ:
Տոնակատարությունը շարունակելով՝ սովորողները սկսեցին իրենց առաջին դասը հայկական բանակի մասին ինֆորմատիվ նյութով:
Միջոցառումը մեծ հաջողություն ունեցավ՝ արթնացնելով հարգանք ու հպարտություն հայկական բանակի կատարած հերոսությունների հանդեպ:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ծառայում են հայոց բանակում և գնահատում ենք նրանց անսասան նվիրվածությունը մեր ազգը անվտանգ պահելու գործում:
Եվրոպական դպրոցը շարունակելու է գնահատել հայրենասիրության, հարգանքի և նվիրման արժեքները, ինչպես նաև աջակցելու է նման միջոցառումների ամենամյա կազմակերպմանը։