Ներածություն
Երեխաների համար նախակրթարանն առաջին հնարավորությունն է՝ հասկանալու, որ դպրոցը կրթության հիմնաքարը դնելու վայրն է: Նրանք այստեղ սովորում են առաջին հերթին լինել ինքնուրույն, մտածել իրենց մասին, հոգ տանել ընկերների մասին, փոխանակվել իրերով, ճանաչել իր և դիմացինի իրավունքները՝ հարգելով դրանք։
Մեր մասին
Եվրոպական նախակրթարանը ստեղծել է ներդաշնակ միջավայր և ունի ընդունելության բաց քաղաքականություն․ ներառում է սովորողներ՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից, ծագումից, կրոնից:
Եվրոպական նախակրթարանը Հայաստանում տրամադրում է երկվալենտ կրթություն՝ բարելավելով երեխաների ճիշտ խոսելու և լսելու հմտությունները: Մեր հոգատար միջավայրում հարգանքը, հանդուրժողականությունը և ընդունելությունը առաջնային են անձնական զարգացման համար:
Մենք առաջնորդում ենք երեխաներին՝ ընդունելու ինչպես հաջողությունները, այնպես էլ՝ ձախողումները: Մեր հոգատար, նվիրված և հավաստագրված ուսուցիչները ստեղծում են անվտանգ, հետաքրքիր և գեղեցիկ միջավայր երեխաների համար:
Եվրոպական նախակրթարանում մենք հասկանում ենք, որ վաղ կրթությունը հիմք է դառնում կյանքի ընթացքում շարունակական ուսուցման և հաջողության համար: Այդ պատճառով մշակվել են ծրագրեր՝ խթանելու երեխաների հետաքրքրասիրությունը և ստեղծականությունը, ապահովելու սիրով լի, տաք, անվտանգ և ներգրավված միջավայր։Նախակրթարանը մշտապես զարգացող կառույց է, որտեղ ֆորմալ կրթությունը դառնում է դինամիկ:
Այն ոչ միայն ակադեմիական աճ ունենալու, այլև նոր ընկերներ ձեռք բերելու և, իհարկե, ուրախության ու զվարճանքի վայր է։
Եվրոպական նախակրթարանի միջավայրը խրախուսում է երեխաների հետաքրքրությունը՝ թույլ տալով նրանց ուսումնասիրել կրթությունը յուրահատուկ և տարբերակված ձևով:
Կրթություն և ուսուցում
Նախակրթարանի ծրագիրը նախատեսված է 2-6 տարեկան երեխաների համար՝ առաջարկելով խաղի վրա հիմնված մոտեցում, որը խթանում է աճ բոլոր ասպեկտներում: Ահա թե ինչի վրա ենք մենք կենտրոնանում։
Նախակրթարանի ծրագիրը նախատեսված է 2-6 տարեկան երեխաների համար՝ առաջարկելով խաղի վրա հիմնված մոտեցում, որը խթանում է աճ բոլոր ասպեկտներում: Ահա թե ինչի վրա ենք մենք կենտրոնանում։
Social and Emotional Development: Helping children build self-confidence, independence, and the ability to connect with others.
Early Academic Foundations: Introducing key concepts in literacy, math, and critical thinking through interactive and hands-on learning experiences.
Creative Expression: Inspiring children to explore their creativity through art, music, and imaginative play.
Physical Development: Encouraging active movement and motor skill growth through indoor and outdoor activities.
Our program also prepares children for the next stages of their educational journey, offering key benefits such as:
Comprehensive Curriculum: A well-rounded focus on subjects including math, English, Armenian, arts, music, and the world around us.
Individualized Learning: A personalized approach that nurtures each child’s unique abilities and builds their confidence.
STEAM Learning: Introducing science, technology, engineering, arts, and math through engaging, age-appropriate projects.
Community Engagement: Teaching collaboration, respect, and teamwork through group projects and shared activities.
PEARSON
Եվրոպական դպրոցի նախակրթարանը կիրառում է ժամանակակից ուսուցման մոտեցում, որը հիմնված է PEARSON միջազգային հարթակի վրա։ Ապահովելով պլանավորված և խաղի հենքով ուսուցում՝ մենք աջակցում ենք երեխաներին սովորել և զարգանալ համատեղ և համընթաց։
Նախակրթարանում երեխաները ձեռք են բերում հիմնական կրթական հմտություններ բոլոր առարկաներից՝
Անգլերեն
Հայերենի խոսքային զարգացում
Ռուսերեն
Լոգիկա
Հասարակական գիտություններ
Ֆիզկուլտուրա
Էկոլոգիա և WAU (Ես և շրջակա աշխարհը)
Երաժշտություն
Ուղղորդված ընթերցանություն
Եվրոպական նախակրթարանում կրթական ծրագրերը ուսուցանվում են տարբեր մեթոդներով՝ օգտագործելով խաղ, երգ ու գործնական աշխատանք: Ավանդական ակադեմիական ուսուցումը իր տեղը զիջել է տարբեր այլընտրանքային ուսուցման մեթոդներին, քանի որ այլընտրանքային կրթությունը արդյունավետ միջոց է անձնական աճի, համակողմանի զարգացման և բարելավման համար։
Ստեղծական մտածողությունը, անկասկած, մեր կրթության ամենակարևոր և առաջնային գործոնն է։ Մենք զարգացնում ենք երեխաների հետաքրքրասիրությունը տարատեսակ հարցադրումների միջոցով, քանի որ այն հիմք է հանդիսանում ստեղծական մտածողության համար։ Երեխաները իրենց ստեղծականությունը ցուցադրում են նկարիչների մասին ինֆորմացիա ստանալու, դերախաղերի, երգերի, պարերի և այլ գործունեությունների միջոցով։
PEARSON միջազգային հարթակի չափանիշներին համապատասխան՝ յուրաքանչյուր խմբում կիրառվում է պարուրաձև ուսուցման մոդելը՝ շարունակական ուսուցում ապահովելու համար։
-Ինչո՞ւ պետք է հաշվի առնենք պարուրաձև կրթական ծրագիրը։
-Այս մոդելը թույլ է տալիս նախորդ գիտելիքն ամրապնդել, ինչպես նաև նոր նյութեր սովորել այն ամենի հիման վրա, ինչն արդեն գիտի և ինչին արդեն տիրապետում է, այսինքն՝ հնարավորություն է տալիս երեխաներին սովորել ինքնուրույն։ Այն խթանում է հետևյալ հմտությունները և ունակությունները՝
- Ինքնավստահություն
- Խոսքի զարգացում
- Սոցիալական ինտեգրում
- Քննադատական մտածողություն
- Դերախաղ
- Ստեղծագործական, տրամաբանական մտածողություն
- Երկլեզու հաղորդակցում
- Դպրոց գնալու պատրաստություն
monthly values
Եվրոպական դպրոցի նախակրթարանում մենք վստահ ենք, որ արժեքների ամուր հիմքի ձևավորումը կարևոր է ողջամիտ, պատասխանատու և կարեկցող անհատների զարգացման համար։ Ամսվա արժեքները կարևոր դեր են խաղում այս գործընթացում, օգնում երեխաներին հասկանալ այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են բարությունը, հարգանքը, պատասխանատվությունը և ազնվությունը։
Ամեն ամիսը որևէ արժեքին տրամադրելով՝ մեր դասավանդողները կարողանում են երեխաներին ներկայացնել արդարության և մյուս արժեհամակարգերի գաղափարն այնպես, որ այն լինի հետաքրքիր և հասկանալի, տա բազմակի հնարավորություններ՝ կիրառելու այդ արժեքները տարբեր համատեքստերում՝ պատմություններում, քննարկումներում, դերակատարումներում կամ խմբային գործունեություններում։ Այս կրկնվող շփումները օգնում են ամրապնդել այդ արժեքների կարևորությունն ամենօրյա կյանքում։
Սոցիալ-հոգեբանական հմտություններ զարգացնելուց բացի՝ ամսվա արժեքները նպաստում են ուսուցման կայունությանը։
Բացի այդ, երբ երեխաները հասկանում և ընդունում են ուսուցանվող հիմնական արժեքները, նրանք ավելի վստահորեն են ձևավորում դրական հարաբերություններ հասակակիցների և մեծերի հետ։ Նրանք սկսում են տածել համակրանք, սովորում են խնդիրները խաղաղ կարգավորել և հասկանում են թիմային աշխատանքի կարևորությունը։ Այս հմտությունները ոչ միայն օգնում են նրանց նախակրթարանում, այլ նաև կարող են ծառայել որպես ամուր հիմք նրանց ապագա կրթական ուղու համար։
Ինչո՞ւ ընտրել մեզ
Ի՞նչ ենք առաջարկում
- պայծառ և ընդարձակ դրսի և ներսի տարածքներ՝ տարբեր խաղային հարմարանքներով.
- բարձրակարգ կանաչապատ խաղահրապարակ
- ճանապարհներին աստիճանների բացակայություն
- պայծառ և հարմարավետ դասարաններ՝ քնի համար նախատեսված տարածքով և առանձին սանհանգույցներով
- վինիլե ծածկույթ
- Խոհանոց, մարզադահլիճ, դահլիճ, արվեստի սենյակ
- Էկո-բամբուկե սպասք
Առողջ սնունդ
- Նախաճաշ
- 2-րդ նախաճաշ (մրգեր)
- Ճաշ
- Ընթրիք
Ընդունելություն և գրանցում
Վաղ կրթությունը մարդու կյանքի կարևորագույն փուլն է, որն ապահովում է նրա ֆիզիկական, մտավոր, հուզական և սոցիալական զարգացումը։ Ընդունելությունն իրականացվում է 1․5-6 տարեկան երեխաների համար։ Եվրոպական դպրոցի նախակրթարանը գործում է ամբողջ օրով՝ 08։30-18։00-ն։
Նախակրթարանի սաները համապատասխանում են հավերժ սովորողների պրոֆիլի հետևյալ կետերին՝
- Խնդիրներ լուծող
- Անկախ մտածող
- Ստեղծագործական մտածողություն և հետազոտող միտք ունեցող
- Քննադատական մտածողություն ունեցող
- Թիմային ոգով առաջնորդվող
- Համարձակ, ինքնավստահ, բանիմաց, արկածախնդիր սովորող
- Դրական մտածելակերպ ունեցող սովորող