Միջազգային հաջողություն. Մեր աշակերտի ձեռքբերումները STEM ոլորտում
Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Եվրոպական դպրոցի սան Դանիելը հաջողությամբ ներկայացրել է Հայաստանը և Եվրոպական դպրոցը International STEM Olympiad Grand Finals-ում, որն անցկացվել է հուլիսի 2-8-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:
Աշխարհի 54 երկրների 1,154 ուժեղագույն մասնակիցների թվում Դանիելը դրսևորեց բարձր պատասխանատվություն, վերլուծական միտք և արժանացավ երկու բրոնզե մեդալի՝ Մաթեմատիկայի և Ծրագրավորման օլիմպիադաներում:
Այս մրցույթը լուրջ մարտահրավեր էր, որը պահանջում էր բարդ խնդիրների լուծում, տոկունություն և քննադատական մտածողություն: Դանիելը պատվով հաղթահարեց բոլոր բարդությունները՝ ցուցադրելով միջազգային չափանիշներին համապատասխան գիտելիքներ և պատրաստվածություն:
Մեր աշակերտի հաջողությունը միջազգային հարթակում ոչ միայն անձնական մեծ ձեռքբերում է, այլև ոգեշնչող օրինակ Եվրոպական դպրոցի ողջ համայնքի համար: Այն նոր դռներ է բացում մեր մյուս տաղանդավոր աշակերտների համար՝ ապահովելով մեր դպրոցի կայուն տեղը համաշխարհային կրթական քարտեզում և ապացուցելով, որ մեր սաները պատրաստ են մրցակցել համաշխարհային մակարդակում:
Շնորհավորում ենք Դանիելին և մաղթում նորանոր բարձունքներ:








