Ակադեմիական գերազանցության և մշակութային ինքնության խթանումը հայագիտության միջոցով
Այս նախաձեռնության նպատակն է սևեռել սովորողների ուշադրությունը ակադեմիական գիտելիքների կարևորության և հայագիտության ոլորտում հիմնարար պաշարի կուտակման վրա: Սա ոչ միայն նպաստում է հայրենասիրության ամրապնդմանը, այլև զարգացնում է ինքնակառավարման, մտավոր, սոցիալական և քննադատական մտածողության հմտությունները:
Միջոցառումը միտված է հետևյալ Ուսումնառության հմտությունների (ATL Skills) զարգացմանը.
1. Մտածողության հմտություններ
Ենթահմտություն՝ Քննադատական մտածողություն Սովորողները վերլուծում և մեկնաբանում են Հայաստանի պատմությանը, մշակույթին և հասարակությանը վերաբերող տեղեկատվությունը՝ բարդ հարցերին պատասխանելու և ինտելեկտուալ խնդիրներ լուծելու համար:
2. Հետազոտական հմտություններ
Ենթահմտություն՝ Մեդիագրագիտություն Օգտագործելով վստահելի աղբյուրներ և նախնական գիտելիքներ՝ սովորողները հետազոտում են հայկական ժառանգության, ավանդույթների և ինքնության տարբեր կողմերը՝ ձևավորելով տեղեկատվության հետ աշխատելու գրագետ մոտեցում:
Միջոցառումը արտացոլեց IB Ուսանողի Պրոֆիլի մի շարք կարևոր հատկանիշներ`
- Բաց մտածողություն ունեցողներ (Open-Minded) – Արժևորում են սեփական մշակույթն ու անհատական պատմությունը, ինչպես նաև այլոց արժեքներն ու ավանդույթները. ձգտում են դիտարկել և գնահատել տարբեր տեսակետներ ու պատրաստ են զարգանալ՝ հիմնվելով այդ փորձի վրա:
- Գիտակներ (Knowledgeable) – Ուսումնասիրում են հասկացություններ, գաղափարներ և խնդիրներ տարբեր գիտակարգերում՝ ներգրավվելով տեղական և համաշխարհային նշանակություն ունեցող կարևոր թեմաների մեջ:
- Հաղորդակիցներ (Communicators) -Վստահորեն և ստեղծագործաբար արտահայտում են իրենց գաղափարները՝ կիրառելով մի քանի լեզուներ և հաղորդակցման բազմազան միջոցներ։ Արդյունավետ համագործակցում են՝ ուշադիր լսելով և գնահատելով այլ անհատների ու խմբերի տեսակետները։
- Ինքնավերլուծողներ (Reflective) – Խորությամբ մտածում են աշխարհի, սեփական գաղափարների և փորձի շուրջ, աշխատում են հասկանալ իրենց ուժեղ և թույլ կողմերը՝ սեփական ուսումնառությունն ու անհատական զարգացումը խթանելու համար:
- Բաց մտածողություն ունեցողներ (Open-Minded) – Արժևորում են սեփական մշակույթն ու անհատական պատմությունը, ինչպես նաև այլոց արժեքներն ու ավանդույթները. ձգտում են դիտարկել և գնահատել տարբեր տեսակետներ ու պատրաստ են զարգանալ՝ հիմնվելով այդ փորձի վրա: