ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ԱՐՎԵՍՏ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ
Աշխատանքի նկարագրություն
«Հայաստանում եվրոպական վարժարան» հիմնադրամն ունի անգլերենով արվեստ դասավանդող ուսուցչի թափուր հաստիք։
Աշխատանքային պարտականություններ
Նախապատրաստել և անցկացնել արվեստի դասերը՝ համապատասխան դպրոցի ուսումնական ծրագրին
Աշակերտներին ծանոթացնել արվեստի տարբեր ուղղություններին, տեխնիկաներին և արտահայտչամիջոցներին
Զարգացնել աշակերտների ստեղծագործական մտածողությունը, երևակայությունը և ինքնարտահայտման հմտությունները
Կազմակերպել անհատական և խմբային ստեղծագործական աշխատանքներ
Աջակցել աշակերտներին սեփական գաղափարները տարբեր գեղարվեստական միջոցներով արտահայտելու հարցում
Գնահատել աշակերտների մասնակցությունը, առաջընթացը և ստեղծագործական զարգացումը
Արդյունավետ օգտագործել ուսումնական նյութերը, գործիքներն ու ստեղծագործական ռեսուրսները
Ապահովել դասասենյակում անվտանգ և ոգեշնչող ուսումնական միջավայր
Համագործակցել դպրոցի մյուս ուսուցիչների և մասնագիտական թիմի հետ
Մասնակցել դպրոցական ցուցահանդեսների, ստեղծագործական նախագծերի և մշակութային միջոցառումների կազմակերպմանը
Անհրաժեշտ հմտություններ/որակավորումներ
Արվեստի, կերպարվեստի, դիզայնի կամ հարակից ոլորտում համապատասխան բարձրագույն կրթություն և/կամ դասավանդման որակավորում
Մանկավարժական աշխատանքային փորձ
Ստեղծագործական և գեղարվեստական մտածողություն
Երեխաների հետ աշխատելու և նրանց ստեղծագործական ներուժը զարգացնելու կարողություն
Դասարանի արդյունավետ կառավարման հմտություններ
Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ
Հաղորդակցման և միջանձնային բարձր հմտություններ
Անգլերեն լեզվով ազատ հաղորդակցվելու և դասավանդելու բարձր մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն
Մասնագետը պետք է համապատասխանի աշակերտների ուսուցման և զարգացման մեր չափանիշներին, նպաստի նրանց ստեղծագործական մտածողության, գեղարվեստական ընկալման և ինքնարտահայտման հմտությունների զարգացմանը, ինչպես նաև իր ներդրումն ունենա դպրոցի արվեստի ծրագրի շարունակական կատարելագործման գործում։
Ընդունելությունն անցկացվում է 3 փուլով՝
Ձեր դիմում-հայտի (CV) հիման վրա
Մասնագիտական թեստավորում
Հարցազրույց
Համապատասխան մասնագիտական որավորում ունեցող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]։