Անգլերենով ֆիզկուլտուրա դասավանդող
Աշխատանքի նկարագրություն
«Հայաստանում եվրոպական վարժարան» հիմնադրամն ունի անգլերենով ֆիզիկական կուլտուրա դասավանդող ուսուցչի թափուր հաստիք։
Աշխատանքային պարտականություններ
Նախապատրաստել և անցկացնել ֆիզիկական կուլտուրայի դասերը՝ համապատասխան ուսումնական ծրագրին
Կազմակերպել տարիքին և ֆիզիկական պատրաստվածության մակարդակին համապատասխան մարզական վարժություններ և ակտիվություններ
Հետևել աշակերտների մասնակցությանը, առաջընթացին և ֆիզիկական զարգացմանը
Դասերի ընթացքում ապահովել աշակերտների անվտանգությունը և վերահսկել անվտանգության կանոնների պահպանումը
Արդյունավետ օգտագործել մարզական գույքն ու ուսումնական նյութերը
Խրախուսել առողջ ապրելակերպը, թիմային աշխատանքը և սպորտային վարքագիծը
Համագործակցել դպրոցի ուսուցիչների և մասնագիտական թիմի հետ՝ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով
Մասնակցել դպրոցի մարզական միջոցառումների և մրցումների կազմակերպմանը
Անհրաժեշտ հմտություններ/որակավորումներ
Ֆիզիկական կուլտուրայի կամ սպորտի ոլորտում համապատասխան մասնագիտական կրթություն և/կամ դասավանդման որակավորում
Մանկավարժական աշխատանքային փորձ
Երեխաների հետ աշխատելու և նրանց մոտիվացնելու կարողություն
Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ
Հաղորդակցման և միջանձնային բարձր հմտություններ
Անգլերեն լեզվով ազատ հաղորդակցվելու և դասավանդելու բարձր մակարդակ
Պատասխանատվություն և անվտանգության կանոնների նկատմամբ բարձր ուշադրություն
Լրացուցիչ տեղեկություն
Մասնագետը պետք է համապատասխանի աշակերտների ուսուցման և զարգացման մեր չափանիշներին, նպաստի առողջ և ակտիվ ապրելակերպի ձևավորմանը և իր ներդրումն ունենա դպրոցի ֆիզիկական կուլտուրայի ծրագրի զարգացման գործում։
Ընդունելությունն անցկացվում է 3 փուլով՝
Ձեր դիմում-հայտի (CV) հիման վրա
Մասնագիտական թեստավորում
Հարցազրույց
Համապատասխան մասնագիտական որավորում ունեցող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]։