Բուլլինգի դեմ ամիս
Սեր, հոգատարություն և միասնականություն՝ որպես հակաբուլինգի մշակույթի հիմք
Եվրոպական դպրոցում ապրիլ ամսվա ընթացքում անցկացվեցին մի շարք գեղեցիկ, բովանդակալից և կրթական միջոցառումներ՝ հակաբուլինգի միջոցառումների շրջանակներում։ Դրանք նպատակ ունեին խթանել սերը, հարգանքը, հոգատարությունը և համագործակցությունը՝ որպես մեր դպրոցի հիմնական արժեքներ։
Միջոցառումների շրջանակում իրականացվեցին․
- Առավոտյան սիրո խոսքեր – Օրերը սկսվեցին ջերմ, սիրալիր ու քաջալերող խոսքերով, որոնք ստեղծեցին դրական և հոգատար մթնոլորտ։
- Քաջալերող ուղերձներ – Դպրոցի տարբեր անկյուններում փակցվեցին ոգեշնչող հաղորդագրություններ, որոնք խրախուսեցին աշակերտներին լինել բարի, հոգատար և հարգալից միմյանց նկատմամբ։
- Կրթական սեմինարներ – Ինտերակտիվ հանդիպումների միջոցով աշակերտները սովորեցին հարգանքի, բարության և սիրո ուժի մասին։ Սեմինարները նպաստեցին հաղորդակցման և համագործակցության հմտությունների զարգացմանը։
- Թիմային խաղեր – Կազմակերպվեցին խաղեր, որոնք խթանեցին համախմբվածությունը, վստահությունը և համատեղ աշխատանքի կարևորության գիտակցումը։
- Զգացմունքների արտահայտում – Սովորողները հնարավորություն ունեցան բացահայտ արտահայտելու ինչպես իրենց դրական, այնպես էլ բացասական զգացումները՝ սովորելով հասկանալ ու կառավարել դրանք։
Այս միջոցառումների նպատակն էր ոչ միայն կանխել բուլինգը, այլ նաև ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող իրեն պաշտպանված, ընդունված և սիրված կզգա։
Այս նախաձեռնությունները նպաստեցին սովորողների ինքնաճանաչողության, վստահության և ներքին կայունության զարգացմանը։ Նրանք դարձան ավելի ուժեղ, ըմբռնող և կենտրոնացած իրենց հաջողությունների վրա։
Ամփոփիչ պահին սովորողներին հանձնվեցին խորհրդանշական կրծքանշաններ՝ բարության և միասնության ուղերձներով։
Եվրոպական դպրոցը հավատում է՝ սերը ամենաբարձր արժեքն է, և միայն սիրով է հնարավոր կառուցել անվտանգ, արդար և միասնական դպրոցական համայնք։
Պրոֆիլի որակների զարգացում
- Caring (հոգատարներ) – հոգատարության և կարեկցանքի ցուցադրում ուրիշների նկատմամբ
- Open-minded (բաց մտածողներ) – ընդունել տարբեր տեսակետներ և փորձեր
- Communicators (հաղորդակցվողներ) – հստակ և դրական կերպով արտահայտել մտքերը