Ավարտական միջոցառում. Հավերժ ուսումնառության և առաջնորդության մեկնարկ
Ավարտական օրը նշանավորում է միջառարկայական բացառիկ ճանապարհորդության տոն, որտեղ մեր Կրտսեր դպրոցի առաջնորդ-սովորողները (PLLs) վերլուծում են իրենց աճը որպես ապագայի սովորողներ, մտածողներ և առաջնորդներ: Քայլ կատարելով դեպի կրթական նոր փուլ՝ նրանք պատրաստ են մարմնավորել համամարդկային և ազգային արժեքներ, ստեղծագործականություն, ներառականություն և քննադատական մտածողություն: Այս իրադարձությունը մեծարում է ոչ միայն ակադեմիական նվաճումները, այլև Ուսումնառության մոտեցումների (ATL) հմտությունների, IB սովորողի (Learner Profile) հատկանիշների զարգացումը և սովորողի կողմից նախաձեռնված իմաստալից գործողություններ կատարելու կարողությունը:
Միջոցառումը ստեղծում է ոգեշնչող միջավայր, որտեղ աշակերտները կարող են երախտագիտություն հայտնել և ցուցադրել իրենց ինքնությունը: Ելույթների, ճառերի և ինքնանդրադարձի միջոցով սովորողները ստանձնում են իրենց անցած ուղու պատասխանատվությունը: Նրանք ներկայացնում են, թե ինչպես են իրենց ձեռք բերած գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքն ու արժեքները ներդրվելու ավելի արդար, խաղաղ և կայուն աշխարհ կերտելու գործում՝ շարունակելով առաջնորդել սկզբունքային գործողություններով, բաց մտքով և ուրիշների հանդեպ անկեղծ հոգատարությամբ:
Միասին մենք գնահատում ենք մեր ընդհանուր դերը հմտությունների զարգացմանն աջակցելու և աշակերտներին իրենց սովորածը իրական կյանքի փորձառության հետ կապելու գործում: Ավարտական միջոցառումը դառնում է հզոր հիշեցում այն մասին, որ կրթությունը ոչ թե վերջնակետ է, այլ մեկնարկային հարթակ ցմահ հետազոտության, պատասխանատվության և գլոբալ ներգրավվածության համար:
Այս իրադարձությունն արտացոլում է մեր առաքելությունը՝ դաստիարակել ակտիվ, կարեկից և հավերժ սովորողների: Այն ամրապնդում է մեր ընդհանուր համոզմունքը, որ վաղվա օրը պատկանում է նրանց, ովքեր առաջնորդում են սրտով, մտածում են քննադատաբար և գործում են էթիկապես՝ ճիշտ այնպես, ինչպես սովորել են մեր աշակերտները:
Այս փորձառության միջոցով աշակերտները դրսևորեցին IB սովորողի պրոֆիլի (Learner Profile) հիմնական հատկանիշներն ու հմտությունները՝
- Հաղորդակիցներ (Communicators) -Վստահորեն և ստեղծագործաբար արտահայտում են իրենց գաղափարները՝ կիրառելով մի քանի լեզուներ և հաղորդակցման բազմազան միջոցներ։ Արդյունավետ համագործակցում են՝ ուշադիր լսելով և գնահատելով այլ անհատների ու խմբերի տեսակետները։
- Բաց մտածողություն ունեցողներ (Open-Minded) – Արժևորում են սեփական մշակույթն ու անհատական պատմությունը, ինչպես նաև այլոց արժեքներն ու ավանդույթները. ձգտում են դիտարկել և գնահատել տարբեր տեսակետներ ու պատրաստ են զարգանալ՝ հիմնվելով այդ փորձի վրա:
- Հոգատարներ (Caring) – Ցուցաբերում են կարեկցանք, գթասրտություն և հարգանք, ունեն հանրությանը ծառայելու նվիրվածություն և գործում են՝ դրական փոփոխություններ բերելով այլոց կյանք և շրջակա աշխարհ:
- Հավասարակշռվածներ (Balanced) – Գիտակցում են կյանքի տարբեր կողմերի՝ մտավոր, ֆիզիկական և հուզական հավասարակշռության կարևորությունը սեփական և այլոց բարօրությանը հասնելու համար, ընդունում են իրենց փոխկապակցվածությունը մարդկանց և այն աշխարհի հետ, որտեղ ապրում են:
- Ինքնավերլուծողներ (Reflective) – Խորությամբ մտածում են աշխարհի, սեփական գաղափարների և փորձի շուրջ, աշխատում են հասկանալ իրենց ուժեղ և թույլ կողմերը՝ սեփական ուսումնառությունն ու անհատական զարգացումը խթանելու համար:





















