Միասին հանուն լավագույնի. Սովորողների ջատագովությունը բուլինգի դեմ
Մարմնավորելով ստեղծարարությունն ու նորարարությունը՝ մեր կրթական համայնքը շարունակում է խթանել ներառականությունն ու վստահությունը: Մեր սովորողները (PLLs) ստանձնել են առաջնորդի դերը մի կարևոր նախաձեռնության մեջ, որն ուղղված է սոցիալական պատասխանատվությանը և սկզբունքային մասնակցությանը:
Սովորողների կողմից առաջնորդվող ջատագովություն Այս նախագիծը սովորողի նախաձեռնողականության (Agency) վառ օրինակ է: Բուլինգի դեմ ուղղված գործողությունները ամբողջությամբ.
Նախաձեռնված և առաջնորդված են սովորողների կողմից. Նրանք ինքնուրույն բացահայտեցին խնդիրը և մշակեցին լուծումներ:
Սկզբունքային մասնակցություն. Համագործակցային արշավների և դասարանային քննարկումների միջոցով սովորողները ձևավորեցին հարգալից միջավայր:
Ստեղծարարություն և իրազեկում «Միասին հանուն լավագույնի» միասնական ուղերձի ներքո սովորողները բացահայտեցին կարեկցանքի և ներառականության կարևորությունը: Այս փորձառությունը.
Զարգացնում է էմոցիոնալ ինտելեկտը՝ դիմացինին հասկանալու կարողության միջոցով:
Ամրապնդում է սոցիալական պատասխանատվությունը:
Վերահաստատում է նրանց դերը որպես սովորողի դիմանկարի Սկզբունքային և Հոգատարանհատներ:
Միջոցառումը արտացոլեց IB Ուսանողի Պրոֆիլի մի շարք կարևոր հատկանիշներ`
- Հավասարակշռվածներ (Balanced) – Գիտակցում են կյանքի տարբեր կողմերի՝ մտավոր, ֆիզիկական և հուզական հավասարակշռության կարևորությունը սեփական և այլոց բարօրությանը հասնելու համար, ընդունում են իրենց փոխկապակցվածությունը մարդկանց և այն աշխարհի հետ, որտեղ ապրում են:
- Ինքնավերլուծողներ (Reflective) – Խորությամբ մտածում են աշխարհի, սեփական գաղափարների և փորձի շուրջ, աշխատում են հասկանալ իրենց ուժեղ և թույլ կողմերը՝ սեփական ուսումնառությունն ու անհատական զարգացումը խթանելու համար:
- Հաղորդակիցներ (Communicators) -Վստահորեն և ստեղծագործաբար արտահայտում են իրենց գաղափարները՝ կիրառելով մի քանի լեզուներ և հաղորդակցման բազմազան միջոցներ։ Արդյունավետ համագործակցում են՝ ուշադիր լսելով և գնահատելով այլ անհատների ու խմբերի տեսակետները։
- Սկզբունքայիններ (Principled) – Նրանք գործում են ազնվությամբ և պարկեշտությամբ՝ առաջնորդվելով արդարության խոր զգացումով ու մարդկանց արժանապատվության և իրավունքների հանդեպ հարգանքով։ Իրենց յուրաքանչյուր քայլի համար ստանձնում են պատասխանատվություն՝ գիտակցելով գործողությունների հետևանքները և դրանց ազդեցությունը շրջապատի վրա։
- Բաց մտածողություն ունեցողներ (Open-Minded) – Արժևորում են սեփական մշակույթն ու անհատական պատմությունը, ինչպես նաև այլոց արժեքներն ու ավանդույթները. ձգտում են դիտարկել և գնահատել տարբեր տեսակետներ ու պատրաստ են զարգանալ՝ հիմնվելով այդ փորձի վրա:
- Հոգատարներ (Caring) – Ցուցաբերում են կարեկցանք, գթասրտություն և հարգանք, ունեն հանրությանը ծառայելու նվիրվածություն և գործում են՝ դրական փոփոխություններ բերելով այլոց կյանք և շրջակա աշխարհ:















