Ֆուտբոլային առաջնություն. Առաջնորդության կերտում
IB կրթական համակարգում ուսումնառությունը դուրս է գալիս դասասենյակի սահմաններից: Մեր առաջիկա ֆուտբոլային առաջնությունը ոչ միայն մարզական հմտությունների ցուցադրություն է, այլև գիտակցված անդրադարձ գլոբալ քաղաքացիության, համագործակցության և անհատական աճի հիմնարար արժեքներին: Սպորտի միջոցով մենք պատրաստում ենք մեր սովորողներին աշխարհին ներկայանալ սկզբունքային գործողություններով և վերլուծական մտքով:
Թիմային աշխատանք և կայունություն
Համագործակցություն և հարգանք. Խաղադաշտը դառնում է մի տարածք, որտեղ խաղացողները սովորում են համագործակցել տարբեր միջավայրերից եկած հասակակիցների հետ: Հարգելով կանոններն ու ազնիվ խաղի (fair play) սկզբունքները՝ աշակերտները դրսևորում են արժեքներ, որոնք արտացոլում են ինչպես համամարդկային էթիկան, այնպես էլ ազգային հպարտությունը:
Մարզական ոգի և դիմակայունություն. Հաղթանակ թե պարտություն՝ սովորողները մարզում են իրենց արդարամտությունը, խոնարհությունն ու համառությունը: Այս արժեքները առանցքային են ինչպես IB սովորողի կերպարի (Learner Profile), այնպես էլ ազգային նկարագրի ձևավորման համար:
Ապագա առաջնորդների կայացումը
Ուսանողական առաջնորդություն. Հավատարիմ մնալով սովորողների նախաձեռնողականության (agency) խթանմանը՝ մենք հնարավորություն ենք տալիս աշակերտներին ինքնուրույն կազմակերպել մրցաշարի մի շարք փուլեր՝ մրցավարություն, պլանավորում կամ թիմային ռազմավարություն: Այս դերերը արթնացնում են վստահություն, պատասխանատվություն և առաջնորդելու պոտենցիալ:
Որոշումների կայացում ճնշման ներքո. Խաղադաշտում վայրկյանների ընթացքում կայացված որոշումները սրում են քննադատական մտածողությունն ու պատասխանատվությունը: Լարված իրավիճակներում կողմնորոշվելու հմտությունը նախապատրաստում է մեր աշակերտներին դառնալ ապագա փոփոխությունների կերտողներ (changemakers):
Այս փորձառության միջոցով աշակերտները դրսևորեցին IB սովորողի պրոֆիլի (Learner Profile)հիմնական հատկանիշներն ու հմտությունները՝
- Հետազոտողներ (Inquirers) – Նրանք բավարարում են իրենց հետաքրքրասիրությունը՝ զարգացնելով հետազոտական մտածողությունը և տեղեկատվության որոնման հմտությունները։ Այս գործընթացը ձևավորում է ուսումնառության հանդեպ սեր և գիտելիքի անընդհատ ձգտում, որը ուղեկցում է նրանց ողջ կյանքի ընթացքում։
- Գիտակներ (Knowledgeable) – Ուսումնասիրում են հասկացություններ, գաղափարներ և խնդիրներ տարբեր գիտակարգերում՝ ներգրավվելով տեղական և համաշխարհային նշանակություն ունեցող կարևոր թեմաների մեջ:
- Հաղորդակիցներ (Communicators) -Վստահորեն և ստեղծագործաբար արտահայտում են իրենց գաղափարները՝ կիրառելով մի քանի լեզուներ և հաղորդակցման բազմազան միջոցներ։ Արդյունավետ համագործակցում են՝ ուշադիր լսելով և գնահատելով այլ անհատների ու խմբերի տեսակետները։
- Ինքնավերլուծողներ (Reflective) – Խորությամբ մտածում են աշխարհի, սեփական գաղափարների և փորձի շուրջ, աշխատում են հասկանալ իրենց ուժեղ և թույլ կողմերը՝ սեփական ուսումնառությունն ու անհատական զարգացումը խթանելու համար:


