Կրտսեր դպրոց (1–5-րդ դասարաններ)
Մեր կրտսեր դպրոցում ստեղծված է ջերմ ու խթանող միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա բացահայտում է սովորելու հաճույքը, զարգացնում իր կարողությունները և քայլում դեպի մեծ ապագա։
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՒ ՄՈԴԵԼ
Պետական և միջազգային համադրում: Կրթությունն իրականացվում է պետական չափորոշչահեն ծրագրով, որը ներդաշնակորեն զուգակցվում է IB Primary Years Programme (PYP) տրանսդիսցիպլինար մոդելի և միջազգային լավագույն փորձի հետ:
IB PYP Թեկնածու դպրոց: Մեր դպրոցն հանդիսանում է IB PYP թեկնածու դպրոց (Candidate School) և վստահ քայլերով ընթանում է դեպի միջազգային լիարժեք հավատարմագրում։
Ինտեգրված ուսուցում: Բնագիտական առարկաները (Science), մաթեմատիկան, լեզուներն ու արվեստը մատուցվում են փոխկապակցված և հետազոտական (Inquiry-based) մոտեցմամբ:
Տարբերակված մոտեցում: Ուսումնական պրոցեսը կազմակերպվում է յուրաքանչյուր հավերժ խանդավառ սովորողի անհատական առանձնահատկությունները, ընդունակություններն ու հետաքրքրությունները հաշվի առնելով (Differentiated Instruction):
Հագեցած միջավայր և ենթակառուցվածքներ
Մեր կրթական տարածքը նախագծված է բարձր արդյունավետություն և հարմարավետություն ապահովելու համար.
- Ժամանակակից դասասենյակներ: Ապահովված են անհրաժեշտ տեխնիկական, թվային և դիդակտիկ միջոցներով:
- Գիտական և հետազոտական գոտիներ: Հնարավորություն են տալիս իրականացնելու գործնական փորձեր:
- Արդիական գրադարան: Հարուստ մանկական գրականության հավաքածուով և ռեսուրսներով:
- Ոչ դասարանային գոտիներ: Հատուկ տարածքներ՝ նախագծային աշխատանքների, խմբային քննարկումների և ստեղծագործական խաղերի համար:
Աջակցող միջավայր և հավերժ խանդավառ սովորողի բարեկեցություն
Մեզ համար առաջնահերթություն է յուրաքանչյուր սովորողի ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը.
Հոգեբանական ծառայություն: Ակտիվ աջակցություն սովորողների հարմարմանը, սոցիալականացմանը և հուզական զարգացմանը:
Սովորողի պաշտպանության պատասխանատու (Child Protection): Ապահովում է անվտանգ և հարգալից միջավայր դպրոցի ամբողջ տարածքում:
Մասնագիտական թիմ: Համակարգված աշխատանք յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքների բացահայտման ու սոցիալական հմտությունների զարգացման ուղղությամբ:
STEAM նախագծեր
Մեր դպրոցը տրամադրում է նախագծերի վրա հիմնված կրթություն՝ ինտեգրված առարկաների իրականացմամբ:
STEAM կրթությունը ուսուցման միջառարկայական մոտեցում է, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը, արվեստը և մաթեմատիկան:
STEAM-ի նպատակն է զարգացնել քննադատական մտածողությունը, կրեատիվությունը և խնդիրների լուծման հմտությունները՝ ընդգծելով այս առարկաների միջև կապերը: Ստորև յուրաքանչյուր բաղադրիչի գաղափարն է.
Գիտություն
Խրախուսում է հասկանալ բնական երևույթները, վերջիններիս հետաքննությունն ու փորձերը:
Տեխնոլոգիա
Հետազոտում է թվային գործիքների և նորարարությունների կիրառությունը՝ նախապատրաստելով սովորողներին՝ նավարկելու տեխնոլոգիաների վրա հիմնված աշխարհում:
Ճարտարագիտություն
Կենտրոնանում է նախագծման գործընթացի և խնդիրների լուծման վրա, որտեղ սովորողները կիրառում են գիտական և մաթեմատիկական գիտելիքները լուծումներ ստեղծելու համար:
Արվեստ
Խրախուսում է ստեղծարարությունը և նորարարությունը՝ օգտագործելով տեսողական, կատարողական և լեզվական արվեստները՝ լրացնելու գիտական հետազոտությունը և տեխնոլոգիական զարգացումը:
Մաթեմատիկա
Ապահովում է քանակական դատողության հիմքը և օգնում սովորողներին՝ հասկանալու իրական աշխարհի օրինաչափությունները, կառուցվածքները և հարաբերությունները:
Ինտեգրելով այս առարկաները՝ STEAM կրթությունը ձգտում է ստեղծել ավելի ամբողջական ուսուցման փորձ՝ խրախուսելով սովորողներին մտածել սահմաններից դուրս, կիրառել իրենց գիտելիքները իրական աշխարհի համատեքստերում և դառնալ լայնախոհ, նորարար մտածողներ: Այն նաև շեշտը դնում է համատեղ ուսուցման, նախագծերի վրա հիմնված գործունեության և գործնական փորձի վրա:
Հաճախ տրվող հարցեր (FAQ)
Ի՞նչ կրթական ծրագիր է իրականացնում Եվրոպական դպրոցը:
Եվրոպական դպրոցում իրականացվում է հանրակրթական օրինակելի ուսումնական ծրագիր՝ համակցված միջազգային բաղադրիչներով։ Ուսումնական գործընթացում ներառված են նաև միջազգային հարթակներով դասավանդվող առարկաներ (6-9-րդ դասարաններում՝ անգլերենով).
Abacus (Math in English)
Science
Drama (Performing Arts)
ICT and Design
Արդյո՞ք դպրոցն ունի միջազգային կարգավիճակ:
Այո՛։ Դպրոցը հանդիսանում է IB PYP (International Baccalaureate Primary Years Programme) թեկնածու դպրոց։ Բացի այդ, դպրոցն ունի ամերիկյան հավատարմագրում՝ ARRAY Global միջազգային կազմակերպության կողմից։
Ո՞ր դասարանների համար է նախատեսված ուսուցումը:
Դպրոցն իրականացնում է կրթություն 1-ից մինչև 9-րդ դասարանների համար։
Քանի՞ սովորող կա մեկ դասարանում:
Դասարաններում սովորողների առավելագույն քանակը սահմանված է 16-20 սովորող՝ կախված դասարանից։ Սա հնարավորություն է տալիս ապահովել անհատական մոտեցում և արդյունավետ ուսուցում յուրաքանչյուր աշակերտի համար։
Ո՞րն է դպրոցի աշխատանքային ժամանակացույցը:
Դպրոցը գործում է ամեն օր՝ 08:30-ից մինչև 18:00։
Ինչպիսի՞ն է ուսումնական օրվա կազմակերպումը:
Ուսումնական գործընթացը հարմարեցված է ըստ տարիքային խմբերի.
1-5-րդ դասարաններ. 09:00-18:00 (ուսումնական պարապմունքներ), 13:45-14:30 (հանգստի ժամ՝ դասվարի ուղեկցությամբ։ Ծրագրում ներառված են՝ ժամանցային-լիցքաթափող խաղեր, մարմնամարզություն և ազգային պարեր)։
6-8-րդ դասարաններ. 09:00-14:30 (ուսումնական պարապմունքներ), 14:30-15:20 (հանգստի ժամ), 15:20-18:00 (թիրախային առարկաների նյութի ամրապնդման դաս՝ առարկայական ուսուցիչների ուղեկցությամբ)։
9-րդ հոսքային դասարաններ. 09:00-16:40 (հիմնական դասեր՝ ըստ թիրախային առարկաների)։
Ի՞նչ է ներառում երկարօրյա ծրագիրը:
Երկարօրյա ծրագիրն ապահովում է երեխայի արդյունավետ և հագեցած առօրյան.
նյութի ամրապնդման դաս,
հանգստի և լիցքաթափման ժամեր,
ժամանցային և զարգացնող խաղեր,
մարմնամարզություն և ազգային պարեր,
դասվարի և առարկայական ուսուցիչների մշտական ուղեկցություն։
Արդյո՞ք դպրոցում ապահովվում է սնունդ:
Այո՛։ Դպրոցում կազմակերպվում է 3-անգամյա, տեղում պատրաստվող թարմ և առողջարար սնունդ։
Ինչպե՞ս է իրականացվում ընդունելությունը:
Ընդունելությունն իրականացվում է 3 պարզ փուլով.
Դիմում-հայտի լրացում ծնողի կողմից։
Թեստավորում 3-4 առարկայից (մայրենի, մաթեմատիկա, անգլերեն, ռուսերեն՝ ըստ տարիքային խմբի)։
Հանդիպում դպրոցի հոգեբանի հետ։
Գործո՞ւմ է արդյոք զեղչային համակարգ:
Այո՛, դպրոցում գործում է ճկուն զեղչային համակարգ.
2 նոր ընդունվող երեխայի դեպքում. տարիքով փոքր երեխան ստանում է 15% զեղչ։
3 և ավել նոր ընդունվող երեխաների դեպքում. երկրորդ (փոքր) երեխային՝ 15%, երրորդ և հաջորդ երեխաներին՝ 20% զեղչ։
Եվրոպական նախակրթարանից դպրոց տեղափոխվողներին. տրամադրվում է 15% զեղչ։
Մինչև 2025-2026 ուստարին ընդունվածների քույր-եղբայրների համար. տրամադրվում է 10% զեղչ և՛ գործող աշակերտին, և՛ նոր ընդունվող երեխային:
Արդյո՞ք դպրոցն ապահովում է տրանսպորտ:
Այո՛, դպրոցն առաջարկում է ապահով տրանսպորտային ծառայություն՝ միակողմանի կամ երկկողմանի տեղափոխման տարբերակներով։
Ինչո՞ւ ընտրել Եվրոպական դպրոցը:
Եվրոպական դպրոցը համադրում է բոլոր այն կարևոր պայմանները, որոնք անհրաժեշտ են երեխայի ներդաշնակ զարգացման համար.
միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն,
անհատական մոտեցում և փոքր դասարաններ,
անվտանգ և հոգատար միջավայր,
բազմալեզու ուսուցում,
արդյունավետ երկարօրյա զարգացնող ծրագիր,
ժամանակակից և արժեքահեն կրթական մոտեցումներ։
Շնորհակալություն վստահության համար։ Սիրով կսպասենք Ձեզ Եվրոպական դպրոցում։
Որտե՞ղ է գտնվում դպրոցը և ինչպե՞ս կապվել:
Հասցե՝ Դ. Անհաղթ 10/3
Հեռախոսահամար՝ 091 04 66 85