Հայոց լեզու. Ցմահ ուսումնառության ճանապարհ
Ստեղծագործականության և նորարարության դրսևորում, ներառականության և վստահության խթանում:
Մենք սիրով հրավիրում ենք ծնողներին և մեր համայնքի անդամներին ներկա գտնվելու Կրտսեր դպրոցի մեր առաջնորդ-սովորողների (PLLs) հատուկ բեմադրությանը: Հայոց լեզվով իրենց ոգեշնչող ելույթի և ստեղծագործական ներկայացման միջոցով մեր երիտասարդ սովորողները ցույց կտան ցմահ ուսումնառության իրենց զարմանալի ուղին:
Այս նորարարական միջոցառումը շատ ավելին է, քան պարզապես ներկայացում: Սա վառ ապացույց է այն բանի, թե ինչպես է տրանսդիսցիպլինար (միջառարկայական) և իրական կյանքի վրա հիմնված համակողմանի կրթությունը ձևավորում երեխաների աշխարհայացքը: Իրենց ստացած գիտելիքներն իրական աշխարհի հետ կապելով՝ մեր սովորողներն ապացուցում են, որ այս կրթական մոտեցումը լավագույն հիմքն է իրենց զարգացման համար:
Ներկայացման ընթացքում մեր սովորողները ցույց կտան իրենց ձեռքբերումները.
Ստեղծագործական և ոչ ստանդարտ մտածողության դրսևորում:
Ներառականության արժևորում և վստահության կառուցում համայնքում:
Դպրոցում ստացած գիտելիքների կիրառումն առօրյա կյանքում:
Իրենց խոսքով ու գործով մեր փոքրիկ սովորողները ցույց են տալիս, որ պատրաստ են օրինակ ծառայել: Նրանք լիովին պատրաստ են ապրելու այսօրվա աշխարհում և ունեն անհրաժեշտ ամեն ինչ՝ ավելի լավ և խաղաղ վաղվա օր կերտելու համար:
Այս փորձառության միջոցով աշակերտները դրսևորեցին IB սովորողի պրոֆիլի (Learner Profile) հիմնական հատկանիշներն ու հմտությունները՝
- Հետազոտողներ (Inquirers) – Նրանք բավարարում են իրենց հետաքրքրասիրությունը՝ զարգացնելով հետազոտական մտածողությունը և տեղեկատվության որոնման հմտությունները։ Այս գործընթացը ձևավորում է ուսումնառության հանդեպ սեր և գիտելիքի անընդհատ ձգտում, որը ուղեկցում է նրանց ողջ կյանքի ընթացքում։
- Գիտակներ (Knowledgeable) – Ուսումնասիրում են հասկացություններ, գաղափարներ և խնդիրներ տարբեր գիտակարգերում՝ ներգրավվելով տեղական և համաշխարհային նշանակություն ունեցող կարևոր թեմաների մեջ:
- Մտածողներ (Thinkers) – Կիրառում են քննադատական և ստեղծագործական մտածողության հմտություններ՝ խնդիրները վերլուծելու և հիմնավորված ու էթիկական որոշումներ կայացնելու համար:
- Հաղորդակիցներ (Communicators) -Վստահորեն և ստեղծագործաբար արտահայտում են իրենց գաղափարները՝ կիրառելով մի քանի լեզուներ և հաղորդակցման բազմազան միջոցներ։ Արդյունավետ համագործակցում են՝ ուշադիր լսելով և գնահատելով այլ անհատների ու խմբերի տեսակետները։
- Բաց մտածողություն ունեցողներ (Open-Minded) – Արժևորում են սեփական մշակույթն ու անհատական պատմությունը, ինչպես նաև այլոց արժեքներն ու ավանդույթները. ձգտում են դիտարկել և գնահատել տարբեր տեսակետներ ու պատրաստ են զարգանալ՝ հիմնվելով այդ փորձի վրա:
- Ինքնավերլուծողներ (Reflective) – Խորությամբ մտածում են աշխարհի, սեփական գաղափարների և փորձի շուրջ, աշխատում են հասկանալ իրենց ուժեղ և թույլ կողմերը՝ սեփական ուսումնառությունն ու անհատական զարգացումը խթանելու համար: